Բաժիններ՝

ԴԱԻՇ-ի առաջնորդը ծանր վիրավորվել է. արաբական աղբյուրներ

ԴԱԻՇ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին վիրավորվել է Իրաքի արևմուտքին հասցված ավիահարվածի հետևանքով, հայտնում են արբանյակային Alsumaria և Alhurra հեռուստաալիքները՝ վկայակոչելով անվտանգության ոլորտի աղբյուրներին:

ԴԱԻՇ-ի առաջնորդի վիրավորման կամ ոչնչացման մասին հաղորդագրություններն ավելի վաղ հայտնվել էին ԶԼՄ-ներում, սակայն չէին գտել իրենց հաստատումը:

Ինչպես հայտնել է Alhurra հեռուստաալիքը, ալ-Բաղդադին տուժել է փետրվարի 9-ին Էլ-Կաիմ քաղաքին հասցված ավիահարվածի հետևանքով, որտեղ ժամանել էր ԴԱԻՇ-ի վերնախավը: Ավիահարվածը հասցրել էին իրաքյան ռազմաօդային ուժերը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Աբու Բաքր ալ-Բաղդադին «ծանր վիրավորվել է» ու տեղափոխվել Սիրիա՝ բուժման նպատակով: Մի քանի ահաբեկիչ սպանվել է:

Ինչպես պնդում է հեռուստաալիքը, տեղեկությունը ստացվել է Իրաքի ՆԳՆ-ի «հետախուզական վարչությունից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս