Բաժիններ՝

Ռումինիայում շարունակվում են բողոքի հակակառավարական ցույցերը

Տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել հակակառավարական ցույցերին՝ դուրս գալով Բուխարեստի և երկրի այլ քաղաքների փողոցներ, հայտնում է Reuters-ը։

Երեկ Բուխարեստում՝ պետական հաստատությունների մոտ, հավաքվել է նվազագույնը 50 հազար մարդ՝ վանկարկելով «մենք ցանկանում ենք աշխատել, այլ ոչ թե ձեզ պահպանել»։
Եվս տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են բողոքի ցույցերի այլ քաղաքներում։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում հակակառավարական ցույցեր են տեղի ունենում ողջ Ռումինիայում, թեև երկրի ղեկավարությունը փետրվարի 5-ին չեղարկել էր Քրեական օրենսգրքի փոփոխությունները, որոնց պատճառով երկրում ծագել էին բողոքի ցույցերը։

Ռումինիայի կառավարությունը ցանկացել է մեղմացնել հակակոռուպցիոն օրենքները՝ միաժամանակ համաներում հայտարարելով կոռուպցիոներներին, որոնք բանտերում են գտնվում։

Ինչպես կարծում են ցուցարարները, նման փոփոխությունները իշխանությունները ցանկանում էին դա անել Ռումինիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Լիվիա Դրագնյայի, որը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման ընտրություններում խարդախությունների մեղադրանքով և մեդիամագնատ Դանա Վոյկուլեսկուի համար, որը փողերի լվացման մեղադրանքով 10 տարվա բանտարկության է դատապարտվել։
ԶԼՄ-ները ակցիաներն անվանում են ամենամասշտաբայինը վերջին 25 տարում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս