
«Մենք Սիրիայում ջիհադիստներից կմաքրենք 5 հազար քառակուսի կմ տարածք». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքերը պլանավորում են ԴԱԻՇ-ի ահաբեկիչներից ազատագրել ոչ միայն Էլ-Բաբ քաղաքը, այլ ջիհադիստներից մաքրել շրջանը մինչև Ռաքքա, հայտնում է Reuters-ը:
«Վերջնական նպատակն է մաքրել 5 հազար քառակուսի կիլոմետր մակերես»,- ասել է նա: