Պանամայում կալանավորել են Mossack Fonseca օֆշորային ընկերության սեփականատերերին
Աշխարհում խոշորագույն Mossack Fonseca իրավաբանական ընկերության սեփականատերերը, որը դարձել էր օֆշորային սկանդալի կենտրոն, կապված «պանամայան փաստաթղթերի» արտահոսքի հետ, կալանավորվել են Պանամայում, հայտնում է Interfax-ը։
Mossack Fonseca-ի սեփականատերեր Յուրգեն Մոսակն ու Ռամոն Ֆոնսեկան մեղադրվում են Լատինական Ամերիկայի կոռուպցիոն սկանդալին մասնակցություն ունենալու մեջ։
Քննիչների վարկածով՝ Մոսակն ու Ֆոնսեկան թաքցնում են կասկածելի աղբյուրներից ստացած գումարները։
Նշվում է նաև, որ Mossack Fonseca-ն մասնակցում է կոռուպցիոն սկանդալի, այսպես կոչված Lava Jato-ին, որտեղ ներգրավված է շինարարական Odebrecht խումբը։
Սկանդալը ներառում է խոշոր գումարներով կաշառակերության ու խարդախության, կոռուպցիայի և փողերի լվացման բարդ ցանց։
Ռամոն Ֆոնսեկան մեղադրում էր Պանամայի նախագահին Odebrecht-ից կաշառք ստանալու մեջ։
Պանամայի նախագահ Խուան Կառլոս Վարելան հերքել է մեղադրանքները պաշտոնական հայտարարությամբ։
Mossack Fonseca իրավաբանական ընկերությունը սկանդալի կենտրոնում հայտնվեց «պանամական փաստաթղթերի» հրապարակումից հետո, որոնց մասին հայտնի դարձավ Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի (ICIJ) շնորհիվ:
Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը զբաղվել է 11 միլիոն փաստաթղթի ուսումնասիրությամբ, որոնք ստացվել էին պանամական Mossack Fonseca իրավաբանական ընկերությունից: Դրանք գերմանական Sueddeutsche Zeitung թերթին էր փոխանցել անհայտ աղբյուրը:
Հետաքննության արդյունքները հրապարակվել են միաժամանակ մի քանի առաջատար ԶԼՄ-ներում:
Փաստաթղթերում հիշատակվում են ևս 72 նախկին կամ գործող նախագահների անուններ, որոնք այս կամ այն կերպ առնչություն ունեն օֆշորային բիզնեսին: