«Ժառանգությունը» կմիանա Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան դաշինքին

«Ժառանգություն» և «Համախմբում» կուսակցությունները, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին կմասնակցեն դաշինքով: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտնեց, որ կուսակցության վարչության նիստի ընթացքում որոշում է կայացվել միանալ Սեյրան Օհանյան- Վարդան Օսկանյան դաշինքին:

«Երեք գործիչներ՝ Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը միանում են և միասնական պայքար են տանելու երկրում իրավիճակ փոխելու համար»,- ասաց Մարտիրոսյանը:

Նա նաև հայտնեց, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նիստին չի մասնակցել: Զարուհի Փոստանջյանը դեմ է արտահայտվել առաջիկա ընտրություններին դաշինքով մասնակցելուն:

«Ժառանգություն», «Համախմբում» կուսակցությունները և Սեյրան Օհանյանն առաջիկա ընտրություններին դաշինքով մասնակցելու հուշագիր կստորագրեն փետրվարի 13-ին:

Տեսանյութեր

Լրահոս