Բաժիններ՝

Շտայնմայերը մտադիր է երկխոսություն որոնել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ

Գերմանիայի նորընտիր նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մտադիր է երկխոսություն որոնել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ։ Այս մասին նա հայտարարել է գերմանական ZDF-ի եթերում, հայտնում է DW-ն։

Քաղաքական գործիչը նշել է, որ ներկայումս ձևավորվում է «միջազգային հարաբերություններ նոր կարգ», զարգանում են նոր հարաբերություններ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև, որոնց ընթացքը դժվար է գուշակել։

Հարցին, թե արդյոք նա պատրաստվում է, ի տարբերություն իր նախորդի՝ Յոհակիմ Գաուկի այց կատարել Ռուսաստան, Շտայնմայերը պատասխան չի տվել, սակայն ասել է, որ չի կարելի հրաժարվել երկխոսությունից «անգամ ամենաբարդ գործընկերների հետ»։

Նա նաև հավելել է, որ արտաքին քաղաքականությանը միջամտելն իր խնդիրը չէ։
Իր առաջին այցը Գերմանիայի նախագահի պաշտոնում Շտայնմայերը կկատարի Ֆրանսիա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728