Բաժիններ՝

Ղազախստանի էկոնոմիկայի նախկին նախարարը կասկածվում է 3 մլն դոլար հափշտակության մեջ

Ղազախստանի էկոնոմիկայի նախկին նախարար Կուանդիկ Բիշիմբաևին, որին կալանավորել էին անցած ամիս առանձնապես խոշոր չափերի կաշառք վերցնելու մեջ, կասկածում են ապակու գործարանի շինարարության ժամանակ 3 մլն դոլար հափշտակելու մեջ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով երկրի հակակոռուպցիոն ծառայությանը։

Գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ Կուանդիկ Բիշիմբաևը կազմակերպել է հանցավոր սխեմա՝ 1 մլրդ տենգե (շուրջ 3 մլն դոլար) հափշտակելու համար ТОО Orda Glass ընկերության ու դրա կապալառուի միջոցով։

Ավելի վաղ Ղազախստանի Կոռուպցիայի հակազդման ազգային բյուրոն հայտնել էր Կուանդիկ Բիշիմբաևի ձերբակալության մասին։ Բիշիմբաևը ձերբակալվել էր հունվարի 10-ին։

2016թ. դեկտեմբերի վերջին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Ղազախստանի էկոնոմիկայի նոր նախարար էր նշանակել։ Կուանդիկ Բիշիմբաևը նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2016թ. մայիսից։ Նա աշխատանքից ազատվել էր «Բայտերեկ» հոլդինգում իր գործունեության վերաբերյալ ծագած հարցերի պատճառով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս