«Մոսկվան արդեն սկսել է երկխոսությունը Թրամփի վարչակազմի հետ». Լավրով
Ռուսաստանն արդեն սկսել է երկխոսությունը ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ և դրա ինտենսիվությունը ավելանում է, հենց ձևավորվի ողջ անձակազմը, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը НТВ հեռուստաալիքի եթերում:
«Մենք հարգանքով ենք վերաբերվում ցանկացած երկրի դիրքորոշմանը և միշտ պատրաստ ենք նստել ու քննարկել ցանկացած մոտեցումներ, անգամ նրանք, որոնք բացարձակապես հակասում են մեր դիրքորոշմանը: Համոզված եմ, որ մեր երկխոսությունը Դոնալդ Թրամփի ադմինիստրացիայի հետ, որն արդեն սկսվել է, կշարունակվի, կլինի նաև ավելի ինտենսիվ, հենց ձևավորվեն վարչակազմի բոլոր անդամները, որոնք զբաղվում են արտաքին քաղաքական գործերը»,- պատմել է Լավրովը:
Լավրովը նշել է, որ արդեն համաձայնեցվել են ԱՄՆ Պետդեպի նոր ղեկավար Ռեքս Թիլերսոնի հետ իր հանդիպման տեղն ու ժամանակը:
«Արդեն եղել են շփումներ այլ խողովակներով, հեռախոսազրույցներ հարցերի վերաբերյալ՝ կապված ռազմաքաղաքական ոլորտում մեր փոխգործակցության հետ»,- հավելել է ռուս նախարարը: