Բաժիններ՝

Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ընտրվել է Գերմանիայի նախագահ

Գերմանիայի նախկին արտգործնախարար, սոցիալ-դեմոկրատ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ընտրվել է Գերմանիայի նախագահ:

Գերմանիայի նախագահին ընտրում է Դաշնային ժողովը, որը բաղկացած է Բունդեսթագի 630 պատգամավորից և երկրի դաշնային հողերի 630 ներկայացուցիչներից: Ընտրվելու համար անհրաժեշտ էր նվազագույնը 631 ձայն:

Դաշնային ժողովում բացարձակ մեծամասնությունը պատկանում է կուսակցություններին, որոնք մտնում են կոալիցիոն դաշնային կառավարության մեջ՝ Մերկելի գլխավորած «Քրիստոնեա-դեմոկրատական» և «Քրիստոնեա-սոցիալական» միությունների դաշինքը, որը ներկայացնում է 539 մարդ, Գերմանիայի Սոցիալ-դեոկրատական կուսակցությունը ներկայացնում է 384 մարդ:

Շտայնմայերի թեկնածության օգտին քվեարկել է 931 մարդ, իսկ ընդհանուր առմամբ՝ քվեարկել է 1239 խորհրդարանական:

Գերմանիայի գործող նախագահ Իոահիմ Գաուկը հրաժարվել էր առաջադրվել նոր ժամկետի՝ իր որոշումը բացատրելով տարիքով: Ներկայումս նա 77 տարեկան է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս