
Արարատի մարզի Նոյակերտ համայնքում ՏԻՄ ընտրություններն անցնում են առանց միջադեպերի

Արարատի մարզի Նոյակերտ համայքնում փետրվարի 12-ին ընթանում են համայնքի ղեկավարի հերթական ընտրությունները: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում 13/1 ընտրական տեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Մարիետա Խաչատրյանը հայտնեց, որ ժամը 16:30-ի դրությամբ 1529 ընտրողից ընտրությանը մասնակցել է 645-ը:
«Ընտրություններն անցնում են շատ նորմալ, առանց որեւէ միջադեպի: Այս պահի դրությամբ չենք ստացել ոչ մի դիմում բողոք»,- ընդգծեց Մարիետա Խաչատրյանը:
Պայքարն ընթանում է երկու թեկնածուների՝ ՀՀԿ անդամ Հովհաննես Հարությունյանի եւ անկուսակցական Էդուարդ Սարգսյանի միջեւ: