Փետրվարի 11-ին սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող. Razm.info
Փետրվարի 11-ի երեկոյան Արցախի շփման գծում սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գաֆարով Ֆուադ Ֆարհադ օղլուն (Qafarov Fuad Fərhad oğlu): Razm.info-ի փոխանցմամբ` այս մասին փետրվարի 12-ին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Համաձայն հաղրդագրության՝ զինծառայողը սպանվել է «հայկական կողմի հետ հրաձգության ժամանակ»:
Այսպիսով 2017 թ․ հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ առնվազն 6 սպանված զնծառայողի մասին: Եվս մեկ զինծառայող գերի է ընկել, և ներկայում Արցախում է, իսկ մեկ մահացածի զինծառայող լինելու մասին տեղեկությունները բավարար չեն՝ առայժմ նրան ռազմական կորուստների թվում դասելու համար:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: