Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Մյանմայի զինված ուժերին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների մեջ՝ կապված արեւմտյան Ռաքհայնի նահանգի տարածքում ստեղծված իրադրության հետ:
Նախագահ Սարգսյանը և Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Օլիվիե Դասոն հայ և ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամության և միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում կարևորել են Հայաստան-Ֆրանսիա միջխորհրդարանական բարեկամության խմբերի արդյունավետ գործունեությունը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ փոխգործակցությունը:
Սեպտեմբերի 19-ին դժբախտ պատահարի արդյունքում մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող (հավանաբար պայմանագրային), սերժանտ 1981 թ. ծնված Ալիև Զահիդ Արիֆ օղլուն (Əliyev Zahid Arif oğlu):
ԿԺԴՀ-ում բենզինի գները վերջին ամիսներին եռապատիկ աճել են միջազգային պատժամիջոցների խստացման պատճառով
Ամերիկացի հանրապետական սենատոր Ջոն Մակքեյնը սեպտեմբերի 25-ին CBS հեռուստաալիքին պատմել է, որ բժիշկներն իրեն «չափազանց բացասական կանխատեսում» են տվել ավելի վաղ իր մոտ հայտնաբերված ուղեղի ուռուցքի զարգացման վերաբերյալ՚
Ոստիկանության աշխատակիցները Վրաստանից 28 հանցագործների են ձերբակալել Իտալիայում եւ Գերմանիայում, որոնք զբաղվում էին բնակարանային կողոպուտներով:
Ընտրական գործընթացների ոլորտի 14 միջազգային փորձագետներից բաղկացած խումբը սեպտեմբերի 26-ին սկսում է աշխատել Կատալոնիայում, որտեղ հոկտեմբերի 1-ին պլանավորված է ինքնորոշման հանրաքվե:
Ավտոճանապարհային ծառայության ռուսաստանցի զինվորական մասնագետները կամուրջ են կառուցել Եփրատ գետի վրա՝ Սիրիայի հյուսիս – արեւելքի Դեյր Զոր քաղաքից մի քանի կիլոմետր հեռու:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիան այդպես էլ չկատարեց իր ստանձնած պարտավորությունները: 2009 թվականին Հայաստանի նախաձեռնած «Ֆուտբոլային դիվանագիտությունը» և Ցյուրիխյան գործընթացը տապալվեցին Թուրքիայի ապակառուցողական քաղաքականության և քաղաքական կամքի բացակայության պատճառով:
Պեկինում սեպտեմբերի 26-ին բացվել է Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 86-րդ նստաշրջանը, այս իրադարձությունն առաջին անգամ է տեղի ունենում Չինաստանում։
ԱՄՆ-ի վարչակազմը չի կարծում, թե մեկ «անվրեպ հարվածը» կկարողանա լուծել Կորեական թերակղզու խնդիրը, սակայն չի պատրաստվում բացառել ռազմական տարբերակի հնարավորությունը:
Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTÜK) Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունում անցկացված անկախության հանրաքվեից հետո որոշում է կայացրել TÜRKSAT արբանյակային հեռարձակումից հանել քրդական հեռուստաալիքները:
Երեկ ձեւավորվել է Արցախի նոր կառավարության կազմը: Ինչպես հայտնի է՝ արդեն նոր Սահմանադրությամբ կառավարության ղեկավարը լինելու է ոչ թե վարչապետը, այլ պետական նախարարը: Այդ պաշտոնում նշանակվել է արդեն նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը: Թերեւս շատերին զարմացրել է Կարեն Միրզոյանի չվերանշանակվելը:
Սեպտեմբերի 26-28-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնը։
Պաղեստինցին հրազենով իսրայելացիների վրա հարձակում է կատարել Հորդանան գետի Արեւմտյան ափին՝ Երուսաղեմի մերձակայքում:
Պորտուգալացի երգիչ Սալվադոր Սոբրալին տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը «խորը հիասթափություն» է հայտնել Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվեի անցկացման կապակցությամբ, որը, Վաշինգտոնի կարծիքով, կարող է անկայունության հանգեցնել այդ տարածաշրջանում։
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Կանադայի CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող մասնակցել Ուկրաինայի խաղաղապահ առաքելությանը։
Իրաքյան Քրդստանում անցկացված հանրաքվեի մասնակիցների ավելի քան 93 տոկոսը պաշտպանել է տարածաշրջանի անկախությունը, ինչը վկայում են 282 հազար ձայների (քվեարկածների մոտավորապես 9 տոկոսի) հաշվման արդյունքները:
Պրահայի հիվանդանոցներից մեկում մահացել է հայտնի դերասան Յան Տրշիսկան: Հայտնի է, որ 80-ամյա Յան Տրշիսկան սեպտեմբերի 23-ին լուրջ վնասվածքներ է ստացել Կարլովա կամրջից Վլտավա գետն ընկնելու ժամանակ:
Ասում են, թե Անկախության տոնի առթիվ ՊՆ-ում կազմակերպված հրավերքի Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել: Արամ Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը ներկա են եղել, ինչն էլ քաղաքական շրջանակներին «հեռուն» գնացող եզրակացությունների առիթ է տվել:
«Աբրահամյանները սա չեն համարում զիջում: Կողմերը իրողությունը ձևակերպում են այսպես՝ ՀՀԿ- ի առաջադրած երիտասարդ թեկնածուն ընդունելի թեկնածու է կողմերի համար»:
Մեր տեղեկություններով` հոկտեմբերին Երեւանում տեղի կունենա ԵԱՏՄ երկրների վարչապետերի հերթական նիստը, որին իր «բարձր» մասնակցությունը կբերի նաեւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:
Աբու Դաբիի կլինիկաներից մեկում մահացել է Եգիպտոսի այն քաղաքացուհին, որը համարվում էր աշխարհի ամենագեր կինը:
Դուբայում սրճարանների ցանցերից մեկն սկսել է թեստավորել դրոնների միջոցով սուրճի առաքումը:
«Բանակցություններն այս պահին բոլորովին ձեռնտու չեն Ադրբեջանին, քանի որ բանակցությունների ժամանակ նա ստիպված է լինելու գնալ զիջումների, իսկ Բաքուն բոլորովին չի պատրաստվում որևէ փոխզիջման»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային նշագիծ՝ ամենացածրը դառնալով 71 տարվա ընթացքում:
«Ժիրայր Սէֆիլյանի՝ դիամադրական ճակատ ստեղծելու մասին կոչի նման բազմաթիվ կոչեր են եղել վերջին 25 տարվա ընթացքում՝ տարբեր կառույցների, քաղաքական ուժերի կողմից, սակայն, առանց բացառության՝ բոլոր այդ կոչերն էլ ապագա չեն ունեցել»:
Իրաքի զինված ուժերը Թուրքիայի զինվորականների հետ զորավարժություններ կսկսեն Իրաքյան Քրդստանի սահմանին:
Ընդդիմադիր պատգամավոր Մանե Թանդիլյանի խոսքով էլ՝ Ադրբեջանը ոչ միայն պատրաստ չէ խաղաղության, «այդ երկիրը պատրաստ չէ անգամ որևէ թեմայով երկխոսության»: