
Թուրքիայում արբանյակային հեռարձակումից հանվել են քրդական ալիքները

Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTÜK) Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունում անցկացված անկախության հանրաքվեից հետո որոշում է կայացրել TÜRKSAT արբանյակային հեռարձակումից հանել քրդական հեռուստաալիքները: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Մասնավորապես դադարեցվել են Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունում գործող Rudaw TV-ն, WAAR TV-ն և K24 TV-ն:
Իրաքյան Քրդստանում անցկացված հանրաքվեի նախնական արդյունքների հաշվարկող մասնակիցների ավելի քան 93, 29 տոկոսը «այո» է ասել անկախությանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանրաքվեի օրը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ անկախության հանրաքվեից չհրաժարվելու պարագայում իրենք պատրաստ են փակել սահմանը Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության հետ: