Բաժիններ՝

Ռուս զինվորականները կամուրջ են կառուցել Եփրատի վրա՝ ռազմական տեխնիկայի փոխադրման համար

Ավտոճանապարհային ծառայության ռուսաստանցի զինվորական մասնագետները կամուրջ են կառուցել Եփրատ գետի վրա՝ Սիրիայի հյուսիս – արեւելքի Դեյր Զոր քաղաքից մի քանի կիլոմետր հեռու: Այն կօգտագործվի գետի արեւելյան ափ ռազմական տեխնիկայի եւ անձնակազմի փոխադրման համար:

Փոքր քանդովի ավտոճանապարհային կամուրջը կառուցվել է երկու օրից էլ պակաս ժամանակամիջոցում՝ մշտական գնդակոծումների ներքո: Այս մասին լրագրողներին պատմել է ՌԴ-ի պաշտպանության նախարարության ավտոճանապարհային ծառայության պետ Վլադիմիր Բուրովցեւը:

Կիրառվել են անօդաչու թռչող միջոցներ: Գետանցի ընդհանուր երկարությունը 210 մետր է, թողունակությունն՝ օրական 8 հազար ավտոմեքենա:

Կառավարական զորքերը Դեյր Զորի մեծ մասն ազատագրել են սեպտեմբերի սկզբին: Ըստ որում «Իսլամական պետության» զինյալների հիմնական ուժերը շպրտվել են գետի արեւելյան ափ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս