
Թրամփի վարկանիշը ռեկորդային ցածր ցուցանիշ է արձանագրել

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային նշագիծ՝ ամենացածրը դառնալով 71 տարվա ընթացքում: Այդ մասին հայտնել է ABC News հեռուստաալիքը:
Հարցվածների 66 տոկոսը կարծում է, որ ԱՄՆ-ի 45-րդ նախագահը շատ ավելին է արել երկրի պառակտման, քան նրա միավորման համար: Այդ ցուցանիշով Թրամփն առաջ է անցել իր նախորդներ Բարաք Օբամայից եւ Ջորջ Բուշ Կրտսերից, որոնց կառավարման առաջին ութ ամսվա արդյունքներից դժգոհ էին ամերիկացիների 55-ական տոկոսը: Հարցվածների 59 տոկոսը վստահ է, որ Թրամփը չի կատարում «ճահիճը չորացնելու»՝ Վաշինգտոնի քաղաքականությունը փոխելու իր խոստումը:
ԱՄՆ-ի 45-րդ նախագահի պաշտոնակալման արարողությունը կայացել է հունվարի 20-ին: