
Ոչ մարտական չհայտնած կորուստ Ադրբեջանի բանակում. razm.info

Սեպտեմբերի 19-ին դժբախտ պատահարի արդյունքում մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող (հավանաբար պայմանագրային), սերժանտ 1981 թ. ծնված Ալիև Զահիդ Արիֆ օղլուն (Əliyev Zahid Arif oğlu): Այս մասին գրում է razm.info-ն։
Նրա մահվան մասին սոցցանցերում հայտնել են ընկերները: Սոցցանցերից հայտնի է դարձել նաև, որ Զահիդ Ալիևը Ադրբեջանի Թովուզի շրջանի Էլիբեյլի գյուղի բնակիչ էր: Որպես մահվան պատճառ նշվում է, որ Ալիևը մնացել էր «Կամազի և ԶԻԼ-ի արանքում»:
Զինծառայողի մահվան մասին ադրբեջանական և ոչ մի պաշտոնական աղբյուր չի հայտնել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։