
Պատժամիջոցների պատճառով ԿԺԴՀ-ում բենզինի գները տարեսկզբից եռապատկվել են

ԿԺԴՀ-ում բենզինի գները վերջին ամիսներին եռապատիկ աճել են միջազգային պատժամիջոցների խստացման պատճառով: Այս մասին հայտնել է Հարավային Կորեայի Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի Հանրապետության (ԿՀ) իշխանությունների տվյալները։
«Մեր տեղեկատվությամբ՝ ԿԺԴՀ-ում նավթի գներն աճում են: Բենզինի արժեքը տարեսկզբի համեմատությամբ եռապատիկ աճել է»,- մեջբերում է անում գործակալությունը ԿՀ-ի միավորման նախարարության մի պաշտոնյայի խոսքից: Նա ճշտել է, որ ԿԺԴՀ-ում մեկ լիտր վառելիքն արժե 5,1 դոլար, եւ հավելել, որ բրնձի եւ արտարժույթի արժեքը երկրում չի փոխվել:
ԿԺԴՀ-ի նկատմամբ գործում է այսօրվա դրությամբ ամենախիստ պատժամիջոցային ռեժիմը, որը ներառում է զենքի բռնարգելք, երկրին ավիացիոն վառելիքի մատակարարումների եւ հյուսիսկորեական ածխի, երկաթահանքի, պողպատի, ծովամթերքի եւ այլ ապրանքների գնման արգելք, հաղորդել է ՏԱՍՍ-ը: