
Դուբայում թեստավորում են անօդաչուների միջոցով սուրճի առաքումը

Դուբայում սրճարանների ցանցերից մեկն սկսել է թեստավորել դրոնների միջոցով սուրճի առաքումը: Այդ մասին հայտնել է Arabian Business հրատարակությունը:
Թեստավորումը հաջող է անցել Դուբայի լողափերից մեկում: «Կոֆեկոպտերը»՝ անօդաչու թռչող ապարատը, զովացուցիչ ըմպելիքները 15 րոպեում գնորդներին է հասցրել մերձակա սրճարաններից: Ըստ որում, պատվերն արվել է հեռախոսով:
Ինչպես գրել է հրատարակությունը, դրոնը պատրաստվել է հատուկ ըմպելիքների առաքման համար: Թե մշտական հիման վրա երբ եւ որտեղ մատչելի կլինի նոր ծառայությունը, առայժմ չի նշվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: