
Հայտնի դերասանը Պրահայում ընկել է կամրջից ու մահացել

Պրահայի հիվանդանոցներից մեկում մահացել է հայտնի դերասան Յան Տրշիսկան: Հայտնի է, որ 80-ամյա Յան Տրշիսկան սեպտեմբերի 23-ին լուրջ վնասվածքներ է ստացել Կարլովա կամրջից Վլտավա գետն ընկնելու ժամանակ:
Ըստ life.ru-ի, դերասանին ջրից դուրս են հանել երկու լեհ փրկարարներ, ովքեր պատահաբար հայտնվել են մոտակայքում՝ գետային շոգանավում: Դրանից հետո նա հոսպիտալացվել էր:
Իրավապահները հետաքննություն են անցկացնում և խնդրում են տեղի ունեցածի բոլոր ականատեսներին ցուցմունքներ տալ:
Տրշիսկան խաղացել է համարյա 90 ֆիլմերում, ինչպիսիք են «Որտեղ միայն ալիբին քիչ է», «Մեքենայություններ հրաշքների երկրում», «Խավարի ոգին», «Ժողովուրդն ընդդեմ Լարրի Ֆլինտի», «Մահացու սարդոստայն», «Ռոնին» և ուրիշներ: Չեխ-ամերիկյան դերասանը նաև շատ է խաղացել թատրոնում: 2002թ. նա արժանացել էր Ալֆրեդ Ռադոկի անվան մրցանակի՝ Շեքսպիրյան փառատոնում Շեքսպիրի համանուն պիեսում Լիրի դերակատարման համար: