
ԱՄՆ-ը «խորապես հիասթափված է» Իրաքյան Քրդստանում հանրաքվեի անցկացումից

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը «խորը հիասթափություն» է հայտնել Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվեի անցկացման կապակցությամբ, որը, Վաշինգտոնի կարծիքով, կարող է անկայունության հանգեցնել այդ տարածաշրջանում։
Ավելի վաղ հաղորդվել է, որ, նախնական տվյալներով՝ հանրաքվեին մասնակցել է ընտրողների ցուցակներում ներառված 5,2 միլիոն քրդերի ավելի քան 70 տոկոսը:
«ԱՄՆ-ի պատմական հարաբերություններն Իրաքյան Քրդստանի ժողովրդի հետ չեն փոխվի հանրաքվեի լույսով, բայց մեք կարծում ենք, որ այդ քայլը կսաստկացնի անկայունությունը եւ դժվարությունները Քրդստանի տարածաշրջանի եւ դրա ժողովրդի համար»,- ասված է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:
Գերատեսչությունում վերստին այն կարծիքն են հայտնել, որ հանրաքվեն «զգալիորեն կբարդացնի» Քրդստանի տարածաշրջանային կառավարության հարաբերություններն ինչպես Իրաքի կառավարության, այնպես էլ հարեւան պետությունների հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: