Բաժիններ՝

Վրաստանից շուրջ 30 բնակարանային գողերի են ձերբակալել Իտալիայում և Գերմանիայում

Ոստիկանության աշխատակիցները Վրաստանից 28 հանցագործների են ձերբակալել Իտալիայում եւ Գերմանիայում, որոնք զբաղվում էին բնակարանային կողոպուտներով: Այդ մասին հայտնել են վրացական ԶԼՄ-ները:

Իտալիայի եւ Գերմանիայի ոստիկանների տվյալներով՝ ձերբակալվել են կազմակերպված հանցախմբի անդամներ, որոնք վերջին երկու տարում 85 բնակարան են կողոպտել Իտալիայի եւ Գերմանիայի տարբեր քաղաքներում: Գողերն իրենց «ավարը» ուղարկում էին Վրաստան:

Այս տարվա ամռանը տեղեկացվել էր Իսպանիայում, Գերմանիայում եւ Հունաստանում մի քանի տասնյակ վրացի հանցագործների ձերբակալման մասին: Վրաստանի ՆԳ նախարարության տեղեկատվության համաձայն, նրանց ձերբակալմանն ակտիվորեն մասնակցել Է վրացական կողմը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս