
Իրաքի և Թուրքիայի զինված ուժերը համատեղ զորավարժություններ են սկսում երկու երկրների սահմանին

Իրաքի զինված ուժերը Թուրքիայի զինվորականների հետ զորավարժություններ կսկսեն Իրաքյան Քրդստանի սահմանին: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոտոսի»-ն, այս մասին ասվում է Իրաքի զինված ուժերի գլխավոր շտաբի տարածած հաղորդագրության ﬔջ:
«Իրաքի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հայտարարում է Իրաքի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ լայնամասշտաբ զորավարժությունների ﬔկնարկի մասին»,- ասվում է Իրաքի ԶՈւ գլխավոր շտաբի հայտարարությունում:
Իրաքյան Քրդստանում սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե է անցկացվում: Տարածաշրջանի իշխանություններն այդ հանրաքվեն անցկացնում է ﬕակողմանիորեն՝ առանց Բաղդադի համաձայնության: Իրաքի կենտրոնական իշխանությունները հայտարարել են, որ չեն ճանաչի հանրաքվեի արդյունքները, քանի որ հանրաքվեն խախտում է երկրի սահմանադրությունը: Հանրաքվեի դեմ քվեարկել են Իրաքի խորհրդարանը և երկրի Գերագույն դատարանը: Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին հայտարարել է, որ իրենք պատրաստ են քայլերի դիﬔլ երկրի տարածքային ամբողջականٳթյան վերականգնման ուղղությամբ, այդ թվում՝ հնարավոր է նաև ռազմական ﬕջամտություն:
Հանրաքվեի անցկացումը քննադատել են ԱՄՆ, Իրանը, Թուրքիան, ﬕ շարք այլ պետություններ, ինչպես նաև Արաբական երկրների լիգան: