Դեր Զորի նահանգի նավթային և գազային հանքավայրերի մեծ մասը մնում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության ներքո:
«Իր ինագուրացիայի օրը նա բացահայտ հանդես եկավ ԱՄՆ շահերի սպասարկման դիրքերից, այսօր այդ մասին նա բացահայտ ասաց: Մյուս կողմից՝ Պուտինն ու Լավրովն էլ ամեն ինչ անելու են իրենց ռուսական շահերը սպասարկելու համար: Այստեղ որևէ արտառոց բան չկա»:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքում իրադրության սրվելու դեպքում, «Մեծ յոթնյակի» առաջնորդները պատրաստ են խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ:
«Շատ հետաքրքիր գործընթացներ են սկսվել, աննախադեպ հարձակում է հայոց լեզվի վրա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց գրող Վահրամ Մարտիրոսյանը:
Հարավային Կովկասում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը (Բուլղարիա) սեպտեմբերի 24-30-ը կայցելի Ադրբեջան, Վրաստան և Հայաստան:
Թերևս, Սերժ Սարգսյանի ելույթը` որպես ամենաթարմ դիրքորոշում պաշտոնական Երևանի, առկա է ՄԱԿ ամբիոնից, և հետևաբար՝ կարելի է եզրակացնել, որ Էդվարդ Նալբանդյանը պարզապես փորձել է խոսել համապարփակ կարգավորման կոնտեքստում, ուղղակի մտքերը վատ է ձևակերպել:
Հայ- թուրքական սահմանն ապօրինի հատած Իրանի քաղաքացի է ձերբակալվել:
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը դատական հայց է ներկայացրել թուրքական Yeni Şafak պարբերականի լրագրող, գրող Հայրեթին Քարամանի դեմ: Պատճառն օգոստոսի 18-ին պարբերականում Քարամանի հոդվածն է, որը վերնագրված է թուրքական հայտնի ասացվածքով. «Գյավուրից ընկեր, իսկ խոզից կաշի չի լինում»:
«Դա բնական է, ի վերջո այստեղ է իրենց տունը, այստեղ են անցկացրել իրենց կյանքը: Այնպես որ, ցանկացած քաղաքացու վերադարձը ողջունելի է: Մարդիկ փորձում են վերականգնել այս տարիների ընթացքում կորցրածը»,- ասաց նա:
«Եթե Ադրբեջանը համաձայնել է ճանաչել Արցախի անկախությունը և այդ մասին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ապա, այո, կողմերը մոտ են կարգավորմանը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում շեշտեց Շարմազանովը:
Մեքսիկայի ափերի մոտ նոր՝ 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Բաքվում ընթացքող Եվրանեսթ ԽՎ-ի համաժողովի մեր պատվիրակները ֆեյսբուքում նոր լուսանկարներ են հրապարակել: Արմեն Աշոտյանին եւ Մանե Թանդիլյանին տրամադրել են նկարներ տեղի նախկին հայկական եկեղեցուց:
«Ծանոթացա Ժիրոյի կոչին: Հարցը շատ հստակ է, եթե էս ամուլ վիճակից դուրս գալու այլ առաջարկ չկա, ուրեմն Ժիրոյի մատնանշած ցուցակի մարդիկ իրար հետ առնվազն պետք է հանդիպեն ու քննարկեն օրակարգը։ Քանի որ իմ անունն էլ է նշված ցուցակում, ասեմ. ես պատրաստ եմ անգամ ցուցակից դուրս մնալու, բայց կարևորը՝ կայանա մեծ համախմբում։ Ներկա պահին ընդունում եմ կոչը և պատրաստ եմ հանդիպման»:
Իրաքի ուժայիններն ազատագրել են երկրի հյուսիսում գտնվող Էլ-Հավիջա քաղաքի 500 քառակուսի կմ տարածք՝ ոչնչացնելով «Իսլամական պետություն» խմբավորման ավելի քան 200 գրոհայինի:
Ամերիկայի օլիմպիական թիմը չի պատրաստվում հրաժարվել 2018 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցությունից:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան դուրս է գալիս Եվրամիությունից՝ իր քաղաքացիների շահերին համապատասխան և հենց այդ շահերի համաձայն էլ մնում է Եվրոպայում:
Ադրբեջանի Միլլի մեջլիսի իրավական քաղաքականության և պետականաշինության հարցերով հանձնաժողովի անդամ, պատգամավոր Ռաֆայել Ջաբրայիլովին զայրացրել է Բաքվում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի կոնֆերանսին մասնակցող հայկական պատվիրակության անդամների լուսանկարը: Ադրբեջանական Qafqazinfo-ն գրում է, թե ադրբեջանցի պատգամավորը հայ պատվիրակների լուսանկարը համարել է «հայկական կողմի հերթական սադրանքը»:
Նյու Յորքում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 22-ին հանդիպեց Սիրիայի արտգործնախարար Վալիդ ալ-Մուալլեմի հետ:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 25-26-ը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան, որտեղ հանդիպումներ կունենա Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի, Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի եւ արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի հետ:
ԱՄՆ-ի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլկերը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է Ռուսաստանի հետ հարաբերություններում ամուր դիրքորոշում կառուցել՝ հիմնվելով անվտանգության ընդհանուր սկզբունքների և ամերիկյան ազգային շահերի պաշտպանության վրա:
ԿԺԴՀ-ում տեղի է ունեցել 3,4 մագնիտուդով երկրաշարժ:
«Ինձ համար անակնկալ էր դա, ասեմ, որ անգամ Ժիրայր Սէֆիլյանի հետ անձնապես ծանոթ չեմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրող Վահրամ Մարտիրոսյանը` խոսելով Ժիրայր Սէֆիլյանի կոչի մասին:
Իրանը բալիստիկ հրթիռի նոր փորձարկումներ է անցկացրել, որի թռիչքի հեռահարությունը գերազանցում է 2 հազար կիլոմետրը:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հետ:
Լոս Անջելեսի մայրուղիներից մեկում սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է հայազգի Ջոն Գասպարյանը, ով քաղաքի ոստիկանության բաժնի աշխատակիցներից է:
Իրաքի Քուրդիստանում կայանալիք անկախության հանրաքվեի առիթով, հանրաքվեն անցկացնող ընտրական հանձնաժողովի հրավերով, դիտորդական առաքելությամբ Էրբիլ է մեկնել Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԿԺԴՀ ներկա առաջնորդ Կիկ Չեն Ընին պետք է կարգի հրավիրեին ամերիկյան նախկին ադմինիստրացիաները, սակայն հայրենակիցներին վստահեցրել է, որ մտադիր է ինքն անել դա:
Նյու Յորքում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Նաուրուի նախագահ, արտաքին գործերի և առևտրի նախարար Բարոն Վաքան սեպտեմբերի 22-ին ստորագրեցին երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը։
Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշը, ով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ է, հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին։
Սիրիայի կառավարությունը շնորհակալություն է հայտնել Չինաստանին սիրիական ճգնաժամում արդար դիրքորոշման, ինչպես նաև երկրի վերականգնման գործում ակտիվ մասնակցության համար: