Բաժիններ՝

Պորոշենկոն դեմ է Ուկրաինայում խաղաղապահ առաքելությանը Ռուսաստանի մասնակցությանը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Կանադայի CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող մասնակցել Ուկրաինայի խաղաղապահ առաքելությանը։

«Բացարձակապես անհնարին է, որ Ռուսաստանը մասնակցի խաղաղապահ առաքելությանը, որովհետեւ Ռուսաստանը հակամարտության կողմ է»,- հայտարարել է Պորոշենկոն:

Նախագահը նշել է, որ Դոնբասում խաղաղապահ առաքելություն իրականացնելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկությունն անընդունելի է, որովհետեւ «Ռուսաստանը ցանկանում է խաղաղապահներին օգտագործել որպես պահնորդներ Եվրակազմակերպության հատուկ մոնիթորինգային առաքելության դիտորդների համար»:

Նա հավելել է, որ եթե Ռուսաստանը վետո դնի Ուկրաինա խաղաղապահ ուժեր մտցնելու մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման վրա, ապա երկիրը կդիմի ՄԱԿ-ի Միջազգային դատարան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930