
Ուռուցքաբանները բացասական կանխատեսում են տվել ամերիկացի սենատոր Ջոն Մակքեյնին

Ամերիկացի հանրապետական սենատոր Ջոն Մակքեյնը սեպտեմբերի 25-ին CBS հեռուստաալիքին պատմել է, որ բժիշկներն իրեն «չափազանց բացասական կանխատեսում» են տվել ավելի վաղ իր մոտ հայտնաբերված ուղեղի ուռուցքի զարգացման վերաբերյալ՚
«Ոմանք ասում են 3 տոկոս, մյուսները՝ 14 տոկոս: Դուք հասկանում եք, որ դա չափազանց բացասական կանխատեսում է»,- ասել է քաղաքական գործիչը հիվանդությունը հաղթահարելու իր շանսերի մասին: Նա հավելել է, որ գոհ է բժիշկների աշխատանքից եւ մտադիր է մոտ ժամանակներս «տոնել կյանքը եւ գոհություն հայտնել դրանում ամենայն լավի համար»:
Այն մասին, որ Մակքեյնի մոտ ուղեղի ուռուցք է ախտորոշվել, հայտարարվել էր հուլիսի 19-ին: Ավելի վաղ սենատորի մոտ բազմիցս մաշկի քաղցկեղ է ախտորոշվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: