«Ի վերջո, հայ թուրքական շփումները եղել են 1990-ականների սկզբին, ես 1995-96թթ. դրանց մասնակցել եմ, և ակնհայտ էր, որ քանի դեռ Արցախի հարցը չի լուծվել, ապա խնդիրը չի բարելավվի։ Մեծ կասկածներ կան, թե սահմանների բացումն ինչքանով վիճակը կլավացնի։ Ես սպասում եմ, որ չեղարկվի ստորագրությունը»,- ասաց Պապյանը՝ նկատելով, որ այդ փաստաթղթերն իրենց գոյությամբ արդեն իսկ բացասական հետևանք ունեցել են։
Իսպանիայի կառավարությունը Կատալոնիայի իշխանություններին մեղադրել է իրավական պետության դեմ ապստամբելու մեջ:
Հոկտեմբերի 10-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել է Բելառուսի ռազմական ակադեմիա, հանդիպում անցկացրել ակադեմիայի ղեկավարի հետ, ծանոթացել Բելառուսի ռազմաուսումնական հաստատության գործունեությանը, կառուցվածքին:
«Մենք պատրաստ ենք նստել բանակցությունների սեղանի շուրջ: Եթե Իսպանիայի իշխանությունները ցանկանում են առաջարկություն անել, մենք հաճույքով կլսենք նրանց: Եթե նրանք հարցը այլ մեթոդներով լուծելու առաջարկ ունեն, մենք հաճույքով կլսենք այդ առաջարկը»,-ասել է նա:
«Խաղաղության ժամանակ հայկական կողմն է վերահսկելու, իսկ պատերազմի ժամանակ ղեկավարությունն անցնելու է ռուսական կողմին: Ինձ համար դա անհասկանալի է: Այստեղ կան անորոշություններ, պատմական դառը փորձ, մենք տեսել ենք, որ այդ համատեղ զորքերը երեք օր պարբերաբար ուշացել են»,- հիշեցրեց Ա. Պապյանը:
ԱՊՀ-ի շրջանակներում փոխգործակցությունը եղել եւ մնում է Ռուսաստանի արտաքին քաղաքականության գլխավոր գերակայությունը:
Անցած շաբաթ Ազգային ժողովում իրադարձությունները ծավալվեցին առավելապես արտաքին քաղաքական խնդիրների շուրջ։ Խորհրդարանը, ինչպես և կարելի էր կանխատեսել, մերժեց «Ելք» խմբակցության նախաձեռնությունը՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության նպատակահարմարության հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ։ Ազգային ժողովում ու դրանից դուրս հնչեցին ու վերահաստատվեցին իշխանության բոլոր հիմնավորումներն ու պնդումները՝ Հայաստանը ռուսական ուղեծրում պահելու վերաբերյալ, և ընդդիմության մտահոգություններն ու ահազանգերը՝ Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգների մասին։
«Ակնկալիք չկա, որ դրական տեղաշարժ լինի մինչև Արցախի հարցի կարգավորումը, դրա համար չեմ կարծում, թե մինչև ապրիլ դրական տեղաշարժ կլինի։ Հայաստանի կողմից արձանագրությունների առոչինչ հայտարարելն ավելի ճիշտ ուղու վրա կդնի ամեն ինչ»։
«Այո, Ադրբեջանի՝ ԵԱՏՄ անդամ դառնալու հնարավորություն կա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների՝ այս տարվա վերջին պլանային հանդիպումը կանցկացվի նոյեմբերի 8-9-ին Բրյուսելում:
ԵԱՏՄ անդամակցությունից հետո գրանցվել է զգալի աճ ԵԱՏՄ անդամ երկրներ հայկական ապրանքների արտահանման ուղղությամբ: 2016-ին նախորդ տարվա համեմատ ԵԱՏՄ երկրներ իրականացվող արտահանման ծավալները աճել են 53 %-ով: Ընդ որում` արտահանման աճը արձանագրվել է նաև 2014 թվականի համեմատությամբ մոտ 20%-ով, երբ Հայաստանը դեռևս չէր հանդիսանում ԵԱՏՄ անդամ երկիր:
Այսօր Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽ ԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստում սկսվել է ԵԽ ԽՎ նախագահի ընտրության 3-րդ փուլը, որի արդյունքները հայտնի կդառնան Երևանի ժամանակով ժամը 17:30-ին:
Հանդիպմանը քննարկվել են գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ընդլայնմանը, միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստում քննարկվելիք հարցերին, Մեղրիի ՀԷԿ-ի ծրագրին, Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ փոխհարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի եւ ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի միջեւ նոր հանդիպումը պլանավորվում է անցկացնել այս տարվա նոյեմբերի կեսին Պրահայում:
Սիրիայի «Հմեյմիմ» օդակայանում ռուսական Սու-24 ինքնաթիռ է կործանվել վերթիռ կատարելիս, անձնակազմը զոհվել է:
Իրանը կատարում է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ), իսկ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից դա գիտակցել չցանկանալը հղի է Եվրոպայի հետ ԱՄՆ-ի դաշինքի թուլացմամբ եւ Թեհրանի, Մոսկվայի եւ Պեկինի դիրքերի ուժեղացմամբ:
ԱՄՆ-ի նախագահի առաջին կինը՝ Իվանա Թրամփը, եւ Դոնալդ Թրամփի երրորդ կինը՝ Մելանյան, վիճել են առաջին տիկնոջ տիտղոսի պատճառով:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Michigan հարվածային սուզանավը՝ թեւավոր հրթիռներով, այս շաբաթվա վերջին կմտնի Հարավային Կորեայի Պուսան նավահանգիստ:
Թուրքմենստանի խորհրդարանի պատգամավորները որոշում են ընդունել երկրի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովին շնորհել բարձրագույն պետական պարգեւը՝ Թուրքմենստանի հերոսի կոչում:
Մեծ Բրիտանիայի կառավարության նախկին ղեկավար Դեւիդ Քեմերոնն աշխատանքի է տեղավորվել First Data ամերիկյան ընկերությունում:
Մեզ անհրաժեշտ է ավելացնել այն քաղաքացիների տեսակը, ովքեր պատրաստ են մեզ հետ անդադար և առանց հուսահատվելու պայքարել՝ կերտելու մեր երազանքների Հայաստանը, որտեղ մեկընդմիշտ կբացառվի այն, ինչ տեղի ունեցավ մեկ տարի առաջ:
Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այցելել է «Արարատ» մարզամշակութային համալիր, որտեղ հանդիպել է տեղի հայ համայնքի, այդ թվում՝ գործարար հատվածի ներկայացուցիչների հետ:
Եթե նման համաձայնագիր կնքվի, ապա դա թերևս կլինի այն միակ շոշափելի օգուտը, որը կարող է ստանալ Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու արդյունքում: Նման համաձայնագիր կնքելու դեպքում Հայաստանը կլինի ԵՏՄ միակ անդամ երկիրը, որի հետ Իրանը կունենա ցամաքային սահման: Եվ կարելի է ակնկալել, որ ԵՏՄ-ի ու Իրանի միջև ապրանքաշրջանառության մի որոշ մասը կանցնի Հայաստանով:
Նախագահի նախաձեռնությունը Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու վերաբերյալ վերջինիս նախընտրական արշավի կարևոր կետերից էր: Նա այն կրկին առաջ է քաշել այն բանից հետո, երբ տապալվել են նրա բանակցությունները DACA ծրագրի վերաբերյալ Կոնգրեսի դեմոկրատ քաղաքական փոքրամասնության հետ:
ԱՄՆ-ի երեսունիններորդ նախագահ 93-ամյա դեմոկրատ Ջիմի Քարթերը մտադիր է որպես Միացյալ Նահանգների պատվիրակ այցելել Փենյան եւ բանակցություններ վարել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ:
Առնվազն 10 մարդ է զոհվել ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի մի քանի օկրուգներում մոլեգնող անտառային հրդեհներից:
Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը հոկտեմբերի 10-ին ելույթ կունենա տարածաշրջանի խորհրդարանում, որպեսզի «տեղեկացնի ինքնավար հանրակցության ընթացիկ քաղաքական իրադրության մասին»:
Ալեքսի խոսքով, Acopian-ների գաղտնիքն այն է, որ արտադրությունն ամբողջությամբ կատարվում է միայն Միացյալ Նահանգներում: Մեկ այլ գաղտնիք՝ ընկերության սեփականատերերը երբեք չեն մոռանում իրենց հայկական արմատները:
Սյունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ խորհրդի անդամ Սուրիկ Խաչատրյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ նոյեմբերի 5-ին կայանալիք Գորիսի քաղաքապետի ընտրություններին չի աջակցի ՀՀԿ-ական 26-ամյա թեկնածու Առուշ Առուշանյանին:
Թեեւ հոկտեմբերի 15-ին լրանում է Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի 70-ամյակը, սակայն հնարավոր է նրան դեռ թոշակի չուղարկեն։