Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները նոյեմբերին հանդիպում կանցկացնեն Բրյուսելում

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների՝ այս տարվա վերջին պլանային հանդիպումը կանցկացվի նոյեմբերի 8-9-ին Բրյուսելում: Այդ մասին հոկտեմբերի 10-ին հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունը։

«ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումը կկայանա նոյեմբերի 8-9-ին Բրյուսելում, օրակարգը ճշտվում է»,-հայտնել են դաշինքի կենտրոնակայանում: Միեւնույն ժամանակ ՆԱՏՕ-ում ՏԱՍՍ-ի աղբյուրը ճշտել է, որ նախարարները պետք է քննարկեն երկու հանգուցային թեմա՝ «Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության թվաքանակի ավելացումը եւ Արեւելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի լրացուցիչ ուժերի ծավալման գործընթացը»:

«Կարծարծվի նաեւ ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ-ի դաշնակիցների կողմից լրացուցիչ առնվազն 1000 զինծառայողների հատկացումը՝ դաշինքի «Վճռորոշ աջակցություն» ոչ մարտական առաքելության ուժեղացման համար»,-գործակալությանը հայտնել է զրուցակիցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս