Բաժիններ՝

Առնվազն 10 մարդ է զոհվել Կալիֆոռնիայում մոլեգնող անտառային հրդեհներից

Առնվազն 10 մարդ է զոհվել ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի մի քանի օկրուգներում մոլեգնող անտառային հրդեհներից: Այդ մասին հայտնել են տեղական իշխանությունները:

Ըստ նրանց տեղեկատվության՝ կան նաեւ անհայտ կորածներ ու տուժածներ: Հրդեհն արագորեն տարածվում է սաստիկ քամու պատճառով, բնակչության շրջանում զոհերից խուսափելու համար իշխանությունները հարկադրված են մարդկանց տարհանել վտանգավոր շրջաններից: Իրենց տները լքել են շուրջ 20 հազար բնակիչներ: Նախնական հաշվարկներով՝ ոչնչացվել է 1,5 հազար տուն ու շինություն:

Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունը արտակարգ դրության ռեժիմ է մտցրել նահանգի մի շարք օկրուգներում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս