Մայնի Ֆրանկֆուրտում լույս հոկտեմբերի 12-ի գիշերն այրվել է Գյոթեի փայտե աշտարակը, որը 43 մետր բարձրություն ուներ:
Սիրիայում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ավիահարվածով, ինչպես ենթադրվում է, սպանվել է «Իսլամական պետությանը» հարած բրիտանուհի Սալլի Ջոնսը՝ Սպիտակ այրի մականվամբ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկրի ներքին անվտանգության նախարարի պաշտոնում առաջադրել է Քիրսթեն Նիլսենի թեկնածությունը:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսում բնական հրդեհների զոհերի թիվը հասել է 23-ի:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հոկտեմբերի 11-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուին խորը անհանգստություն է հայտնել Անկարայում ԱՄՆ-ի դեսպանության աշխատակիցների եւ ԱՄՆ-ի քաղաքացիների ձերբակալման կապակցությամբ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ԿԺԴՀ-ի հետ կապված իրադրությունը եւ նրա հրթիռամիջուկային ծրագիրն ի նկատի ուներ, երբ անցած շաբաթ արտաբերեց «անդորր՝ փոթորկից առաջ» հանելուկային արտահայտությունը:
Գեներալի խոսքով, արդեն երկու տարի շարունակ Հայաստանից Կանզաս զինվորականների մեկ ջոկատ է ժամանում, հայ զինվորները ապրում ու վարժանքներ են անցնում ամերիկացի զինվորականների կողքին.
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանագապետ Միխայիլ Սահակաշվիլին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին մի շարք պահանջներ է ներկայացրել։ Նա հայտարարել է, որ Պորոշենկոն ստիպված պետք է կատարի չորս պահանջը կամ հրաժարական տա:
Սերժ Սարգսյանը նախօրեին ելույթ է ունեցել Սոչիում տեղի ունեցած ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստում կամ պարզապես գագաթնաժողովում: Պետք է նկատել, որ Սարգսյանի ելույթը, ի տարբերություն ԵՏՄ գագաթնաժողովներում նրա նախորդ ելույթների, աչքի է ընկել որոշակի նախաձեռնողականությամբ, ագրեսիվությամբ՝ այդ բառի լավ իմաստով, եւ Հայաստանի շահի տեսանկյունից կոնկրետությամբ:
Նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը դեռ չմեկնարկած՝ ՀՀԿ-ն Արագածոտնում «նեղն է գցում» գյուղապետերին: Նախկին մարզպետ, ՀՀԿ-ական Սարգիս Սահակյանը գյուղապետերին ստիպում է, որ ձայներն իրենց թեկնածուին տան:
«Ժամանակ»-ի աղբյուրի տեղեկացմամբ՝ գործող քաղաքապետի նախկին թիմակիցները, որոնք վերջինիս ընտրվելու հարցում մեծ դեր են ունեցել, այժմ նախապատվությունը տալիս են մեկ այլ թեկնածուի՝ 34-ամյա Վազգեն Ադամյանին:
Երեկ հրավիրված ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված էր «Ծառուկյան» դաշինք խմբակցության կողմից ԱԺ ներկայացված երեք օրենսդրական նախաձեռնություն:
Ի՞նչ պարզաբանում կտա այդ կապակցությամբ Երեւանը, կհաստատի՞, որ քննարկվում է այդ հարցը: Մյուս կողմից էլ՝ հարց է առաջ գալիս, թե ինչո՞ւ է Երեւանը քննարկում թուրքմենական եւ իրանական գազ գնելու հարցը: Իհարկե, այդ հարցադրումն առաջանում է այն համատեքստում, որ Հայաստանը գազ է գնում «Գազպրոմ»-ից, եւ հաշվի առնելով թե՛ հայ-ռուսական հարաբերության բնույթը, թե՛ «Գազպրոմ»-ի հետ ունեցած պայմանագիրը՝ թուրքմենական եւ իրանական գազի շուրջ բանակցությունը փաստորեն տեղի է ունենում «Գազպրոմ»-ի շահի հաշվին:
«Մեզ տեղեկություն է հասել, որ ԱԱԾ նախկին պետ՝ հանգուցյալ Գորիկ Հակոբյանի փեսային՝ Գագիկ Հովհաննիսյանին, նոր պաշտոն են տալու։ Նա ԱԳՆ սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետն է, նախկինում եղել է ՆԱՏՕ-ի բաժնի պետը։ Եվ հնարավոր է նշանակվի ՆԱՏՕ-ում ՀՀ դեսպան»։
Հարավային Կորեայում բացվել է Ասիայի ամենաերկար ճոպանուղին: Տեսանյութում երեւում է՝ ինչ տեսք ունի տուրիստական երթուղին, տեղեկացնում է Sputnik-ը:
Լեոնարդո դա Վինչիի վերջին նկարը, որը մասնավոր սեփականություն էր, աճուրդի է հանվել 100 մլն դոլար նախնական արժեքով:
Լոնդոնում կայացել է հրուշակեղենի արվեստի ամենամյա ցուցահանդեսը:
«Կարեն Կարապետյանի Իրան կատարած այցի ընթացքում քննարկված թեմաները գրեթե նույնն էին, ինչ վերջին նախագահական և վարչապետական այցերի ընթացքում: Կողմերը դեռ փորձում են իրագործել այն բազան, որը սկսել են Իրանի՝ պատժամիջոցներից ձերբազատվելուց հետո: Ամենալուրջ ծրագիրը գազի փոխանակման ծրագիրն է, ազատ առևտրի գոտիները և «Հյուսիս-Հարավ» ծրագիրը»:
Ոչ մի շաբաթ չի անցնում առանց մի նոր քարոզիչի, որը Ադրբեջանի համար չգրի հակահայկական ապատեղեկատվություն ընդդեմ Հայաստանի կամ Սփյուռքի:
Twitter-ում Հռոմի պապի @Pontifex միկրոբլոգի բաժանորդների թիվը գերազանցել է 40 միլիոնը:
Վերջերս Google կորպորացիան բացահայտել է, որ ԱՄՆ-ի անցած նախագահական ընտրությունների արդյունքներին ներազդելու նպատակով ռուսաստանյան գործակալները շուրջ 100 հազար դոլարի գովազդ են պատվիրել:
Ռուսաստանը Հայաստանին տրամադրում է 100 մլն դոլարի պետական արտահանման նոր վարկ՝ ժամանակակից սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման, մատակարարուﬓերի ֆինանսավորման համար:
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:
Ամբողջ աշխարհում Facebook սոցիալական ցանցի աշխատանքն ամբողջությամբ խափանվել է:
Մահապատժից հրաժարված երկրների թիվը հասել է 170-ի, եւ պատժի առավելագույն չափի կիրառման հաստատված դեպքերի 87 տոկոսը բաժին է ընկնում չորս երկրների՝ Իրաքին, Իրանին, Պակիստանին եւ Սաուդյան Արաբիային:
Այսօր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին հայտարարեց ԵՄ աջակցությամբ իրականացվող «Ավելի լավ որակավորումներ ավելի լավ աշխատանքի համար» ծրագրի մասին. 15.2 մլն եվրո արժողությամբ այս ծրագիրն իրականացվելու է 2017-2019 թթ-ին:
Կարծում եմ, որ միջազգային տարբեր հեղինակավոր պարբերականներ արդեն իսկ անդրադարձել են Ադրբեջանի՝ պայմանական անվանմամբ «Լվացքատան» գործունեությանը և բոլորն էլ համակարծիք են, որ դա հետագայում պետք է բացառել:
«Զինված ուժերն իրենց մարտավարական կանխատեսումներն անելիս պետք է նկատի ունենան, որ երբ նման հանդիպումներ են տեղի ունենում, լարումը մեծանում է»։
Նախատեսվում է, որ պետությունների ղեկավարները նիստում կհաստատեն ԵԱՏՄ Դատարանի նախագահին և նրա տեղակալին: Գագաթնաժողովի առանցքային թեմաներից մեկը վերաբերում է Միության մարմիններում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում, Եվրասիական միջկառավարական խորհրդում և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդում նախագահությանը:
ԱՊՀ-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա 2018 թվականի սեպտեմբերի վերջին Տաջիկստանում: