Բաժիններ՝

Սիրիայում ռուսական Սու-24 է կործանվել վերթիռ կատարելիս

Սիրիայի «Հմեյմիմ» օդակայանում ռուսական Սու-24 ինքնաթիռ է կործանվել վերթիռ կատարելիս, անձնակազմը զոհվել է: Այդ մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ զանգվածային հաղորդակցությունների դեպարտամենտում:

«Հոկտեմբերի 10-ին «Հմեյմիմ» օդակայանից վերթիռ կատարելիս թափառքի ժամանակ թռիչքավայրէջքային գոտուց դուրս է եկել ու կործանվել Սու-24 ինքնաթիռը»,-հայտարարել է դեպարտամենտի աշխատակիցը:

Նա նշել է, որ ինքնաթիռի անձնակազմը չի հասցրել դուրս նետվել ինքնաթիռից եւ զոհվել է: Պաշտպանության նախարարությունում հավելել են, որ պատահարի հետեւանքով գետնի վրա ավերածություններ չկան:

«Պատահարի վայրից ստացված զեկույցի համաձայն, դրա պատճառը կարող էր դառնալ մեքենայի տեխնիկական անսարքությունը»,- հատնել են ՌԴ ռազմական գերատեսչությունում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս