Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը միակ օգուտը կլինի, որ կարող է ստանալ Հայաստանը ԵԱՏՄ-ին անդա­մակցելու արդյունքում. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի և Իրանի մի­ջև հարաբերությունների օրակարգում հայտնվեց մի հարց, որը ոչ վաղ անցյալում ակտիվորեն քննարկվում էր: Խնդիրն այն է, որ Իրանը և ԵՏՄ-ն փորձում են կնքել ազատ առևտրի համաձայնագիր: Համենայն դեպս, այդ ուղղությամբ ինչ- որ բանակցություններ են ընթանում:

Եթե նման համաձայ­նագիր կնքվի, ապա դա թերևս կլինի այն միակ շոշափելի օգուտը, որը կարող է ստանալ Հայաստանը ԵՏՄ-ին անդա­մակցելու արդյունքում: Նման համաձայնագիր կնքելու դեպքում Հայաստանը կլինի ԵՏՄ միակ անդամ երկիրը, որի հետ Իրանը կունենա ցամաքային սահման: Եվ կարելի է ակնկալել, որ ԵՏՄ-ի ու Իրանի միջև ապրանքաշրջանառու­թյան մի որոշ մասը կանցնի Հայաստանով:

Բայց սա տեսականորեն: Գործնականում Իրանի ու ԵՏՄ-ի միջև նման համաձայնագրի կնքման հավանա­կանությունը չափազանց փոքր է: Արդեն մի քանի տարի ԵՏՄ-ն փորձում է ամեն գնով ընդլայնել իր «տարածքնե­րը» և հնարավորինս շատ երկրների հետ կնքել ազատ առևտրի պայմանագրեր, ինչպես, օրինակ, Չինաստա­նը, Հնդկաստանը, Թուրքիան և այլն, և այսպես շարունակ: Սակայն փաստն այն է, որ մինչ օրս նման համաձայ­նագիր ստորագրված է միայն Վիետնամի հետ:

Կարծես պաշտոնական Երևանն էլ արդեն համա­կերպվել է այդ հեռանկարի հետ, ու ԵՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագիրը տեսանելի ապագայում չի ստորագրվելու, և դա ակնհայտ դարձավ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի Իրան կատարած պաշտոնա­կան այցի ժամանակ: Այցի մասին պատմող ծավալուն հաղորդագրությունների մեջ այս թեման շոշափվել է մի­այն մեկ անգամ, այն էլ հպանցիկ:

«Անդրադառնալով Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բա­նակցություններին՝ ՀՀ կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ գործընթացը հնարավորինս շուտ կա­վարտվի և նշել է, որ հայկական կողմը պատրաստ է ցու­ցաբերել անհրաժեշտ աջակցություն»,- ըստ հաղորդագ­րությունների՝  ասել է Կարեն Կարապետյանն Իրանի առա­ջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հետ հանդիպ­ման ժամանակ և վերջ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս