Հայաստանի ներկայացուցիչները Ղրղզստանում կայանալիք նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն կիրականացնեն: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, հայ դիտորդները կներգրավվեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ և ԱՊՀ դիտրդական առաքելությունների կազմում:
Ըստ Է.Շարմազանովի՝ ժողովրդավարությունը նախ և առաջ՝ մրցակցություն է, իսկ մրցակցությունը պետք է լինի ոչ միայն միջկուսակցական, այլ նաև ներկուսակցական։ ՀՀԿ խոսնակի կարծիքով՝ մյուս ուժերի պասիվությունը մտահոգիչ է:
«Այսօրվա դրությամբ նորություն չկա, առկախ է մնում ձեր կողմից նշված այդ ընկերների դիրքորոշումները: Եթե հստակություն եղավ, կիրազեկենք»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) իրենց և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի՝ տարածաշրջան այցի ավարտին հանդես են եկել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հետ հանդիպումների արդյունքներն ամփոփող հայտարարությամբ:
Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասսը խոսել է Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանի աշխատակից Մեթին Թոփուզի կալանավորման մասին։
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 7-ին հանդիպել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը շնորհավորել է Մասիս Մայիլյանին Արցախի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հաջողություն մաղթելով այդ կարևոր ու պատասխանատու առաքելության մեջ:
«Վիճարկելի» և «քննարկման առարկա հանդիսացող» տարածքներ անվանումները խիստ խնդրահարույց եմ համարում: Ո՞ւմ կամ ինչի՞ համաձայն են դրանք վիճարկելի: Այս հարցերի պատասխանը կոնյունկտուրային է և «ռեալպոլիտիկ»: Այլ կերպ ասած՝ սա քաղաքական իրադրություն է, որն իրականությունը չի արտացոլում:
Հայաստանի կառավարության ղեկավարը Թեհրանում հանդիպումներ կունենա ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի, նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի, Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:
«Դուք չեք կորցրել Ամերիկան, քանի որ մենք միշտ ենք կանգնած լինելու ձեր կողքին»,- հայտարարել է նա:
«Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունն իր պաշտոնական էջում վերահրապարակել է Վրաստանի պատրիարքարանի, Վիրահայոց թեմի եւ Վրաստանի մի քանի պետական կառույցների կողմից՝ Գումբուրդո գյուղի դեպքերի հետ կապված համատեղ հայտարարությունը՝ այն վերնագրելով ճնշման ազդեցության տակ ստորագրված անընդունելի հայտարարություն:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Բաքվում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Ստամբուլի՝ ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանում պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի սպանության գործով դատական նիստում դատարանն ազատ է արձակել մի քանի կասկածյալների:
Իրաքի արտաքին գործերի նախարարությունը դիմել է Թուրքիայի ու Իրանի իշխանություններին՝ կոչ անելով փակել անկախության հանրաքվե անցկացրած Իրաքի Քրդստանի հետ սահմանակետերը:
Այս տեսանկյունից բնական է, որ յուրահատուկ այցելություն էր, որովհետև նա անձամբ պետք է ծանոթանար Արցախի հետ, քաղաքական ղեկավարության հետ, ում հետ պետք է աշխատանք իրականացվի։ Այսինքն և՛ քաղաքական, և՛ տեխնիկական առումով շատ կարևոր էր»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։
Կցանկանայի երախտագիտությամբ նշել Ձեր անձնական ներդրումը մեր երկրների ժողովուրդների բարեկամության, եղբայրության և փոխադարձ աջակցության բազմադարյա ավանդույթների վրա հիմնված Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում: Հետևողական ջանքերի շնորհիվ մեզ հաջողվել է զգալիորեն հարստացնել հայ-ռուսական համագործակցության օրակարգը նոր համատեղ նախաձեռնություններով և նախագծերով, ինչը, անկասկած, համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների արմատական շահերին, ընթանում է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման հունով:
Իշխանությունները հաճախ են խոսում Եվրասիական տնտեսական միության պոտենցիալն ամբողջովին օգտագործելու անհրաժեշտության մասին, երեկ էլ նման հայտարարություն արել էր վարչապետ Կարեն Կարապետյանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ դժկամությամբ է մասնակցել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կազմակերպած Եվրասիական գործընկերության միջազգային VI խորհրդաժողովին:
Շվեդիայի դատարանը թույլատրել է երկրում մնալ 106-ամյա գաղթականուհի Բիբիխալ Ուզբեկիին՝ Աֆղանստանից, չնայած նրան արտաքսելու իշխանությունների որոշմանը:
«Լուրջ նշանակություն այս զորախմբին պետք չէ տալ, այն գործել է և կգործի այնպես, ինչպես նախկինում, պարզապես ավելի համակարգված եղանակով»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասել է ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը
Boeing ամերիկյան օդատիեզերական կոնցեռնը հայտարարել է Aurora Flight Sciences-ի՝ ավտոմատացված դրոնների եւ ավիացիոն ճյուղի համար բաղադրատարրերի արտադրողի գնման մասին:
«ԵՏՄ-ն իր գոյության այս կարճ ժամանակահատվածում ցույց տվեց, որ ինքը թեև տնտեսական պրոյեկտ է, բայց ավելի շատ քաղաքական նպատակներ է հետապնդում։ Այս իմաստով՝ այս տեսակ հայտարարությունները, կարծում եմ՝ ավելի շուտ քաղաքական հարթակում է պետք քննել»:
«Հոբելյանական համաժողովի գլխավոր թեման է՝ «Գլոբալ եւ տարածաշրջանային զարգացման բազմաբեւեռայնությունն ու երկխոսությունը. ապագայի հնարավոր սցենարները»:
Սիրիական բանակը ներխուժել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողﬕց վերահսկվող խոշորագույն քաղաքներից ﬔկը, որը գտնվում է Դեր Զորից 45 կիլոﬔտր հեռավորության վրա:
«Իրանը և Թուրքիան փաստացիորեն գրանցել են որոշակի մերձեցում։ Իրանցիների տեսանկյունից այդ մերձեցման մեջ չափազանց կարևոր է այն հանգամանքը, որ ՆԱՏՕ-ի անդամ պետության հետ Իրանը փորձ է կատարում՝ ունենալ ռազմական ոլորտում համագործակցություն։ Դա զգալիորեն Իրանի դիրքերն ամրապնդում է»:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է տարածված լուրերն այն մասին, թե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Սիրիայում ռուսական Մի-28 ռազմական ուղղաթիռ են խոցել:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանն անդրադարձել է վեհաժողովի նախագահի պաշտոնից Պեդրո Ագրամունտի հրաժարականին:
Երբեմնի տեխնոլոգիական հսկա Yahoo ընկերությունը հաստատել է, որ 2013 թվականին հաքերեներին հաջողվել է ձեռք բերել 3 մլրդ օգտատերերի անձնական տվյալները:
«Այս պարագայում նա հեռանալու էր նվաստացման առավելագույն ավարով: Ուստի, որպեսզի հեռանար նվաստացման նվազագույն ավարով, նա հրաժարական տվեց` նշելով, որ այդ քայլին գնում է իր բժիշկների խորհրդով: Ես համոզված եմ, որ նա այդ քայլին գնացել է իր «քաղաքական բժիշկների» խորհրդով»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը պաշտոնապես հաստատել է Պեդրո Ագրամուտի պաշտոնաթողությունը, նախագահի պաշտոնակատարը կլինի ավագ փոխնախագահը՝ բրիտանացի Ռոջեր Գեյլը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: