Բաժիններ՝

Ադրբեջանի ՊՆ ղեկավարն այցելել է Բելառուսի ռազմական ակադեմիա. razm.info

Razm.info-ն գրում է. Հոկտեմբերի 10-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել է Բելառուսի ռազմական ակադեմիա, հանդիպում անցկացրել ակադեմիայի ղեկավարի հետ, ծանոթացել Բելառուսի ռազմաուսումնական հաստատության գործունեությանը, կառուցվածքին: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Զաքիր Հասանովին ներկայացրել են ակադեմիայի կառուցվածքը, գործունեությունը և հիմնական գործառույթները:

«Ռազմաուսումնական հաստատության օպերատիվ-մարտավարական և ռազմավարական մակարդակի տարբեր ֆակուլտենտների հետ ծանոթացած ներկայացուցչական պատվիրակությանը համապարփակ տեղեկություն են տրամադրել նրանց ցուցադրված զենքի, զինտեխնիկայի և այլ մարտական միջոցների նշանակության և կիրառման հնարավորությունների վերաբերյալ»,-նշվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս