Բաժիններ՝

Ջիմի Քարթերը մտադիր է այցելել Փենյան՝ բանակցելու Կիմ Չեն Ընի հետ

ԱՄՆ-ի երեսունիններորդ նախագահ 93-ամյա դեմոկրատ Ջիմի Քարթերը մտադիր է որպես Միացյալ Նահանգների պատվիրակ այցելել Փենյան եւ բանակցություններ վարել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ: Այդ մասին հայտնել է Joongang Ilbo հարավկորեական թերթը:

«Քարթերը մտադիր է հանդիպել Հյուսիսային Կորեայի ղեկավարի հետ եւ կառուցողական դեր խաղալ Կորեական թերակղզում խաղաղության ապահովման գործում, ինչպես դա եղավ 1994 թվականին»,- հրատարակությանը պատմել է ԱՄՆ-ում աշխատող հարավկորեացի մի պրոֆեսոր, որը մոտ է եղել Սպիտակ տան նախկին ղեկավարին:

Քարթերը, որը նախագահի պաշտոնն զբաղեցրել է 1977-ից մինչեւ 1981 թվականը, այն բանից հետո, երբ 1992 թվականին ԿԺԴՀ-ն թույլ չտվեց ՄԱԳԱՏԷ-ի կողմից իր միջուկային օբյեկտների լրացուցիչ տեսչական ստուգումներ, իսկ 1993 թվականին հայտարարեց Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու մասին, 1994 թվականին այցելեց Փենյան, որպեսզի նպաստի լարվածության թուլացմանը: Որպես նախագահ Բիլ Քլինթոնի պավիրակ նա հանդիպում անցկացրեց Կիմ Իր Սենի հետ: Ընդամենը ԱՄՆ-ի նախկին նախագահը Փենյանում եղել է երեք անգամ:

Ավելի վաղ Ջիմի Քարթերն այն կարծիքին է հայտնել, որ ԱՄՆ-ի հաջորդ քայլը պետք է դառնա խաղաղ բանակցություններ վարելու համար ԿԺԴՀ պատվիրակություն ուղարկելու առաջարկությունը: Ինչպես Քարթերը գրել է Washington Post թերթի սյունակում, «աշխարհի խաղաղության համար ամենալուրջ սպառնալիքը «նոր Կորեական պատերազմի սպառնալիքն է, եւ «կարեւորագույն խնդիրն այն է, որ Փենյանն ու Վաշինգտոնը աճող լարվածությունը թուլացնելու եւ հաշտության մասին երկարաժամկետ պայմանագրի հասնելու միջոց գտնեն»:

Ինչպես նշել է Քարթերը, «այն, ինչ միշտ ցանկացել են ԿԺԴՀ-ի իշխանությունները, ուղղակի բանակցություններն են ԱՄՆ-ի հետ, որոնք կհանգեցնեին կայուն խաղաղության մասին պայմանագրի կնքման»:

«Մինչ օրս տնտեսական պատժամիջոցները ԿԺԴՀ-ին հետ չԷին պահում այն բանից, որ նա զարգացնի տպավորիչ, հավատարիմ զինուժեր, ստեղծի մեծ հեռահարության միջուկային հրթիռներ… շանսեր չկան, որ ԿԺԴՀ-ն կհամաձայնի միջուկային զենքից ամբողջովին հրաժարվելուն, քանի որ իշխանությունները տեսան՝ ինչ տեղի ունեցավ Լիբիայում»,-գրել է Ջիմի Քարթերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս