Բաժիններ՝

Մելանյա և Իվանա Թրամփները վիճում են առաջին տիկնոջ տիտղոսի համար

ԱՄՆ-ի նախագահի առաջին կինը՝ Իվանա Թրամփը, եւ Դոնալդ Թրամփի երրորդ կինը՝ Մելանյան, վիճել են առաջին տիկնոջ տիտղոսի պատճառով: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:

Կոնֆլիկտի պատճառ է դարձել ԱՄՆ-ի նախագահի նախկին տիկնոջ հեռուստահարցազրույցը, որում նա կատակով իրեն անվանել է «առաջին տիկին»: «Ես ունեմ Սպիտակ տան համարը, բայց չեմ ցանկանում զանգահարել, որովհետեւ այնտեղ Մելանյան է: Չեմ ուզում ինչ-որ խանդի պատճառ դառնալ, չէ որ ես, այնուամենայնիվ, Թրամփի առաջինն կինն եմ, «առաջին տիկինը»,-ասել է նա:

Ի պատասխան, ԱՄՆ-ի ղեկավարի ներկայիս կնոջ ներկայացուցիչը ԶԼՄ-ներում հայտարարություն է տարածել, որում Իվանայի խոսքերը որակել է որպես «իր նկատմամբ ուշադրություն հրավիրելու փորձ»: Մելանյան «մտադիր է այդ կոչումն օգտագործել երեխաներին օգնելու, այլ ոչ թե գրքեր վաճառելու համար», ասված է հաղորդագրության մեջ:

Իվանա Թրամփը եւ Դոնալդ Թրամփն ամուսիններ են եղել 1977-1992 թվականներին: Իվանան գիրք է գրել իր նախկին ասուսնու մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս