«2 տարի փոխնախարար եմ աշխատել, համակարգում 35 հազար աշխատող կար։ Ոչ մի մարդ աշխատանքից չի ազատվել, ոչ մի մարդ կուսակցական չի դարձել։ Ես 2008թ. մարտի հանրահավաքների ժամանակ հազարներով ՀՀԿ-ի տոմսեր էի հավաքում, կիլոգրամներով բերում էին»։
Իրանը վճռական գործողություններով է սպառնացել ԱՄՆ-ին Իսլամական Հանրապետության զինված ուժերի էլիտային ստորաբաժանումները՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ծայրահեղական կազմակերպությունների ցուցակում ընդգրկելու դեպքում:
Իրաքի համերկրային իշխանությունները չեն բացառում Իրաքյան Քրդստանի հետ համադաշնության ստեղծումը՝ քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար, որը պայմանավորված է քրդական ինքնավարության անկախության շուրջ հանրաքվեի անցկացմամբ:
Խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի խոսքով` այս ԱԺ-ն չպետք է դառնա հին քաղաքական մշակույթի կրողը և ներմուծի հին ավանդույթները. «Էթիկայի հանձնաժողովը պետք է անպայման ստեղծվի և հարցը քննարկվի: Նոր արժեհամակարգ պետք է ներմուծվի, որ քաղաքական անհամաձայնությունները չեն կարող լուծվել ծեծկռտուքով»:
«ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հրաժարականն անակնկալ չէր, պարզ էր, որ նա պետք է հեռանար: Լավ կլիներ, եթե ԵԽԽՎ-ն որոշակի հետազոտություն սկսի, թե ինչ ծագումնաբանություն ունեն այն որոշումները, որ, ի վերջո, խթան դարձան քառօրյա պատերազմի համար»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը` մեկնաբանելով ԵԽԽՎ նախագահի հրաժարականը:
«Սերժ Սարգսյանը մինչև 2018 թ. ապրիլ Հայաստանի Հանրապետության նախագահն է, և մենք որևէ քննարկում չենք ունեցել, թե ապրիլից հետո ինչ պետք է կատարվի: Կգա ժամանակը, մենք կքննարկենք, և բոլորդ տեղյակ կլինեք դրա մասին: Ես խնդրում եմ` բոլորդ զինվեք համբերությամբ, մենք ունենք բավականին խնդիրներ, զբաղված ենք դրանցով, և երբ քննարկենք, բոլորիդ տեղյակ կպահենք մեր հետագա անելիքների մասին»:
Առնվազն 12 ռոհինջա փախստականներ են զոհվել Բանգլադեշից ոչ հեռու նրանց նավի խորտակման հետեւանքով:
«Ելքը» դաշինքը քննարկել է ՏԻՄ ընտրություններին մասնակցության հարցը և լրջորեն վերլուծել 2017 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ մարզերում արձնագրած ադյունքները: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանգել են եզրակացության, որ ՏԻՄ ընտրություններին մասնակցելուց առաջ պետք է իրականացնել կառուցվածքային և կադրային ուժեղացումներ:
«Նման միջադեպերը ոչ միայն դատապարտելի են, այլ կարող եմ ափսոսանք հայտնել, որ մարդիկ կարող են դառնալ չափազանց կանխատեսելի: Մի ջահելի և ահելի պատմություն էր, մնացածը, կարծում եմ, մեր կանոնակարգը հնարավորություն տալիս է հարցին անդրադառնալ իրավական տեսանկյունից»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը հոկտեմբերի 10-ին կայցելի Վրաստան:
Ելիսեյան պալատն ընդունել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողով (ՊՄՏՀ) Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցելության վերաբերյալ Ռուսաստանի իշխանությունների առաջարկը:
ԱՊՀ-ի երկրների ԱԳ նախարարները հոկտեմբերի 10-ին Սոչիում կայանալիք նիստում կքննարկեն փոխգործակցության հարցերը ռազմական եւ հումանիտար ոլորտներում:
Սոչիում հոկտեմբերի 10-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան։
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նպատակահարմար չի գտնում այսօր քննարկել 6 ամսից կառավարության լիազորությունների ավարտման և նոր վարչապետի նշանակման հարցին:
Փաստաթղթեր են նախապատրաստվում ՎՈՒԱՄ-ի շրջանակներում ազատ տնտեսական գոտի ստեղծելու վերաբերյալ:
Հոկտեմբերի 8-ին Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովի հրավերով այդ երկիր է մեկնել Ադրբեջանի ՊՆ, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը։ Այցի առաջին օրը նա ծանոթացել է Բելառուսում արտադրվող 301 մմ տրամաչափի «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգին։
ՌԴ կասպիական նավատորմի երկու տասնյակից ավելի նավեր, որոնց թվում են «Դաղստան եւ «Թաթարստան» հրթիռային նավերը, «Գրադ Սվիյաժսկ», «Ուգլիչ», «Վելիկի ուստյուգ» փոքր հրթիռային նավերը» վարժանքներ են սկսել Կասպից ծովում։
Անցած մեկ օրում երկրորդ խոշոր հրդեհն է տեղի ունեցել Ռուսաստանի առեւտրական օբյեկտներում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները կարող են հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուն:
Հրշեջները վերացրել են բաց այրումը մերձմոսկովյան «Սինդիկա» առեւտրի տանը:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի բացմանը քվեարկություն կանցկացվի Վեհաժողովի նոր նախագահի թեկնածության շուրջ, որը կփոխարինի պաշտոնաթող եղած Պեդրո Ագրամունտին:
Վազգեն Սրբազանը ներկաներին շնորհավորեց քաղաքի ավանդական տոնի՝ Թբիլիսոբայի կապակցությամբ և նշեց, որ կոլորիտային քաղաքի գեղեցիկ տոնի բերկրանքը վրաց ազգի հետ միասին կիսում են նաև Հայաստանից, Ռուսաստանից և Արցախից ժամանած բազում հյուրերը, որոնց հոսքը ամբողջ օրվա ընթացքում նկատվում էր նաև հայոց սուրբ տաճարում:
«Հայաստանն ու Եվրոպական միությունը վերջապես կստորագրեն ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը Բրյուսելում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց լեհ փորձագետ Կոնրադ Զաշտովտը՝ գնահատելով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի այցը Հայաստան:
Տասնյակ հազարավոր մարդիկ են դուրս եկել Բարսելոնայի փողոցներ՝ հանդես գալով Իսպանիայից Կատալոնիայի անկախության դեմ, հայտնում է BBC հեռուստառադիոընկերությունը։
«Միշտ Հայաստանի առջև կանգնած է եղել ընտրության հարցը՝ Արևմուտք, Արևելք, Հյուսիս թե Հարավ, ու երբ Հայաստանը շատ հստակ ընտրություն է կատարել, ինքը կանգնել է շատ լուրջ խնդիրների, ընդհուպ՝ մինչև տրոհման առաջ»:
The Worl՚ds 50 Best Bars 2017-ի (ճյուղում «Օսկար»-ի անալոգի) վարկածով՝ աշխարհում լավագույն բար է ճանաչվել Լոնդոնի American Bar-ը:
Նա վստահեցնում է՝ ռուսական կողմը չի կարող միակամորեն որոշել միջամտել Հայաստանի ներքին գործերին, քանի որ այս զորախմբի նպատակը դա չէ: Ֆելգենգաուերի խոսքով, հստակ չէ նաև, թե ինչպես զորախումբը կգործի ռազմական սպառնալիքի դեպքում: Նրա կարծիքով՝ դա կախված կլինի իրավիճակից:
«Իրանցիներին ոչ այդքան անհանգստացնում է Իրանի ներսում բնակվող քրդերի վրա Իրաքի Քրդստանի տարածքում հնարավոր անկախ պետության ստեղծման ազդեցությունը, որքան իսրայելական ներկայությունն այդ տարածաշրջանում»։
Իրանի մայրաքաղաք Թեհրանում ցուցահանդեսը կգործի հոկտեմբերի 17-ից մինչև 2018 թվականի հունվարի 17-ը:
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը տվյալներ է հրապարակել երկրում փախստականների թվաքանակի վերաբերյալ, համաձայն որի՝ այս պահին Թուրքիայում 3 միլիոն 208 հազար 131 սիրիացի փախստական կա: