Բաժիններ՝

ԱՄՆ-ի հարվածային սուզանավը կմտնի Հարավային Կորեայի նավահանգիստ

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Michigan հարվածային սուզանավը՝ թեւավոր հրթիռներով, այս շաբաթվա վերջին կմտնի Հարավային Կորեայի Պուսան նավահանգիստ: Այդ մասին հայտնել է The Chosun Ilbo սեուլյան թերթը՝ հղում անելով ամերիկյան զինվորական աղբյուրների:

Սուզանավը կարող է կրել մինչեւ 154 Tomahawk թեւավոր հրթիռներ, այդ թվում՝ միջուկային մարտագլխիկներով: Թերթի աղբյուրներն ընդգծում են, որ Կորեական թերակղզի այդ սուզանավի ուղեւորվելը Փենյանի նկատմամբ ռազմական ուժի ցուցադրման բնույթ է կրում:

Մոտ ժամանակներս այդ շրջանում վերստին կծավալվի ԱՄՆ-ի ՌԾՈւ-ի հարվածային խմբավորումը՝ Ronald Reagan ատոմային ավիակրի գլխավորությամբ: Դրա կազմում ներառված են հածանավ եւ էսկադրային ականակիրներ՝ թեւավոր հրթիռներով:

Michigan-ի ներուժի զուգորդմամբ այս ամենը Tomahawk հրթիռների այնպիսի քանակությամբ համազարկի հնարավորություն է տալիս, որը թույլ կտա հզոր հարված հասցնել ԿԺԴՀ-ին: Nikkei ճապոնական թերթի տվյալներով՝ այն կարող է լրացվել օդուժի, այդ թվում՝ ռազմավարական ռմբակոծիչների գործողություններով, որոնք հատուկ ռումբեր են օգտագործում խորը գետնի տակ տեղակայված օբյեկտների ոչնչացման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս