Բաժիններ՝

«ԱՊՀ-ի շրջանակներում փոխգործակցությունը եղել և մնում է ՌԴ-ի գլխավոր գերակայությունը». Լավրով

ԱՊՀ-ի շրջանակներում փոխգործակցությունը եղել եւ մնում է Ռուսաստանի արտաքին քաղաքականության գլխավոր գերակայությունը: Այդ մասին հոկտեմբերի 10-ին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Սոչիում բացելով ԱՊՀ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը:

«Ռուսաստանի համար ԱՊՀ-ի շրջանակներում փոխգործակցությունը եղել եւ մնում է ատաքին քաղաքականության հանգուցային գերակայությունը: Համագործակցությունն անդամության լայն կազմով եւ հաջող համագործակցության զգալի փորձով իրավամբ ներկայացուցչական տարածաշրջանային միավորման համբավ է վաստակել: Հուսով եմ, որ մեր հանդիպման արդյունքները կնպաստեն կազմակերպության ամրապնդմանը, միջազգային ասպարեզում նրա հեղինակության բարձրացմանը»,-ասել է Լավրովը:

Ինչպես ավելի վաղ հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում, նիստի օրակարգում ներառված Է 18 հարց, որոնք համագործակցության ուղղությունների լայն սպեկտր են ընդգրկում ԱՊՀ-ի շրջանակներում: «Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն Համագործակցության տարածքում բազմապլանային փոխգործակցության հետագա ընդլայնմանն ուղղված գործնական միջոցառումները, կարծիքներ կփոխանակեն հրատապ միջազգային հարցերի շուրջ»,-տեղեկացրել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում:

Նիստի օրակարգում ընդգրկված են նաեւ փոխգործակցության հարցերը ռազմական ոլորտում, մասնավորապես, օդատիեզերական պաշտպանության խնդիրների լուծմանը ԱՊՀ-ի մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միավորված համակարգի ադապտացման հիմնական ուղղությունների նախագիծը: Բացի այդ, ԱՊՀ-ի ԱԳ նախարարների խորհրդի հերթական նիստում պլանավորված է մի շարք փաստաթղթերի համաձայնեցում, որոնք նպատակամղված են հումանիտար ոլորտում համագործակցության խորացմանը, որոնց թվում են՝ 2019 թվականն ԱՊՀ-ում Գրքի տարի, 2020 թվականը՝ 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակի տարի հայտարարելու մասին որոշումների նախագծերը:

Նիստի արդյունքներով հավանության արժանացած փաստաթղթերի նախագծերը հոկտեմբերի 11-ին Սոչիում կներկայացվեն ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի, ինչպես նաեւ նոյեմբերի 3-ին Տաշքենդում Համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի քննարկմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս