Բաժիններ՝

Դևիդ Քեմերոնն աշխատանքի է տեղավորվել ամերիկյան ընկերությունում

Մեծ Բրիտանիայի կառավարության նախկին ղեկավար Դեւիդ Քեմերոնն աշխատանքի է տեղավորվել First Data ամերիկյան ընկերությունում: Ինչպես նշում է The Guardian-ը, նոր պաշտոնում Քեմերոնն աշխատելու է ամսական երկու-երեք օր։

«Մենք հայտարարում ենք, որ Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Դեւիդ Քեմերոնը նշանակվել է ընկերության խորհրդատվական խորհրդում»,- ասված է վարկային քարտեր սպասարկող ֆինանսական կազմակերպության մամուլի տեղեկագրում: Նոր պաշտոնում Բրիտանիայի նախարարների կաբինետի 75-րդ ղեկավարն «աշխատելու է ամրապնդել ընկերության դիրքերն աշխարհի հանգուցային տարածաշրջաններում»: Քեմերոնի աշխատավարձը չի հրապարակվում:

Քեմերոնը 2005 թվականից զբաղեցնում էր Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնը, իսկ 2010 թվականին դարձել է Միացյալ Թագավորության վարչապետը: 2016 թվականին Մեծ Բրիտանիայում հանրաքվեի անցկացումից հետո, որի արդյունքում բրիտանացիների գրեթե 52 տոկոսն արտահայտվեց Եվրամիությունիից երկրի դուրս գալու օգտին, Քեմերոնը պաշտոնաթող եղավ, քանի որ հանդես էր գալիս ԵՄ-ին երկրի անդամակցությունը պահպանելու օգտին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս