ԵԽ ԽՎ նախագահի ընտրությունը կավարտվի այսօր. առաջատարը Ստելլա Կիրիակիդեսն է

Այսօր Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽ ԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստում սկսվել է ԵԽ ԽՎ նախագահի ընտրության 3-րդ փուլը, որի արդյունքները հայտնի կդառնան Երևանի ժամանակով ժամը 17:30-ին:

Հիշեցնենք, որ ԵԺԿ-ն առաջադրել է 2 թեկնածուներ` Ստելլա Կիրիակիդես (Կիպրոս) և Էմանուելիս Զինգերիս (Լիտվա):

Երեկ առաջին և երկրորդ փուլերի արդյունքներով հաստատուն առաջատարը Ստելլա Կիրիակիդեսն էր: Առաջին փուլում նա հավաքել էր 126 ձայն, Զինգերիսը`  84, իսկ երկրորդ փուլում Կիրիակիդեսը ստացել էր՝ 121, Զինգերիսը` 69 քվե:

Ըստ ԵԽ ԽՎ կանոնակարգի` առաջին 2 փուլերի ժամանակ հարկավոր էր ձայների բացարձակ մեծամասնություն`  152 կողմ, իսկ 3-րդ փուլում ԵԽ ԽՎ նախագահն ընտրվում է ձայների հարաբերական մեծամասնությամբ։

Կարդացեք նաև

Նշենք, որ Էմանուելիս Զինգերիսն Ադրբեջանի հավատարիմ հաճախորդներից է և ԵԽ ԽՎ նախկին նախագահ Պեդրո Ագրամունտի գործի շարունակողներից մեկը։ Ստելլա Կիրիակիդեսը Սոցիալական հանձնաժողովի նախագահն է և այս տարիների ընթացքում իրեն դրսևորել է՝ որպես բավականին հավասարակշիռ ու անաչառ պատգամավոր։ Հայկական պատվիրակությունը, բնականաբար, քվեարկում է Կիպրոսի ներկայացուցչի օգտին:

Տեսանյութեր

Լրահոս