Բաժիններ՝

Վրաստանի և ՌԴ-ի ներկայացուցիչների նոր հանդիպումը կկայանա նոյեմբերին Պրահայում

Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ փոխհարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի եւ ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի միջեւ նոր հանդիպումը պլանավորվում է անցկացնել այս տարվա նոյեմբերի կեսին Պրահայում: Այդ մասին Թբիլիսիում ՏԱՍՍ-ին հայտնել է Աբաշիձեն:

Նրա խոսքով՝ «նախնական պայմանավորվածություն կա այն բանի շուրջ, որ Պրահայում հերթական հանդիպումը կկայանա նոյեմբերի կեսին, այդ հանդիպման ստույգ ամսաթիվը իմ եւ Կարասինի կողմից կհամաձայնեցվի առաջիկա օրերին»:

Աբաշիձեն նշել է, որ Պրահայի առաջիկա հանդիպմանը «քննարկվելու են առեւտրի, տնտեսության, տրանսպորտի, մշակույթի ոլորտներում երկու երկրների համագործակցության՝ վերջին ամիսներին կուտակված կոնկրետ գործնական հարցերը, հումանիտար խնդիրներ եւ ընթացիկ հարցեր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս