Բաժիններ՝

Իսպանիայի էկոնոմիկայի նախարարը Կատալոնիայի իշխանություններին մեղադրել է խռովության մեջ

Իսպանիայի կառավարությունը Կատալոնիայի իշխանություններին մեղադրել է իրավական պետության դեմ ապստամբելու մեջ: Այդ մասին հոկտեմբերի 10-ին հայտարարել է պիրենեյան թագավորության էկոնոմիկայի, արդյունաբերության եւ մրցունակության նախարար Լուիս դե Գինդոս Խուրադոն։

«Մենք եզրափակիչ հատվածում ենք, եւ այժմ ամեն ինչ կախված է Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնից»,- նշել է գերատեսչության ղեկավարը, որի խոսքը մեջբերել է El Pais թերթը:

Նախարարը հավելել է, որ «ամբողջ Եվրամիությունը պաշտպանում է «կատալոնյան ճգնաժամի հարցում» Իսպանիայի կառավարության դիրքորոշումը»: «Դա անկախության հարց չէ, դա ապստամբություն է իրավական պետության դեմ, որը գոյակցության հիմքն էԻսպանիայում եւ Եվրոպայում»,- ընդգծել է դե Գինդոս Խուրադոն: «Ես հուսով եմ, որ ողջամտությունը կվերադառնա»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս