Հայաստանը սերտ կապեր ունի Եվրոպական միության հետ և մտադիր է ընդլայնել համապարփակ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում: Եվրոպայի հայկական չորրորդ համագումարի ընթացքում իր ելույթում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Թուրքիայի զինված ուժերը զինտեխնիկայի հերթական խմբաքանակն են հասցրել թուրք-սիրիական սահման:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Ժնևում կայացած հանդիպման ընթացքում համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ինտենսիֆիկացնելու ուղղությամբ և հավելյալ քայլեր իրականացնել՝ նվազեցնելու լարվածությունը շփման գծում: Եվրոպայի հայկական չորրորդ համագումարում ունեցած ելույթում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո Բաքուն էժանագին և պարզունակ շահարկումներ է անում, թե իբր պայմանավորվածություն է ձեռք բերվել գագաթաժողովից հետո ընդհանրապես չխոսել հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ` փորձելով խուսափել իր ապակառուցողական քաղաքականության պատասխանատվությունից։
Խարկովում 11 մարդու վրաերթի ենթարկած Lexus մակնիշի մեքենայի կին վարորդը պատահարից րոպեներ առաջ մուտք է գործել ВКонтакте սոցիալական ցանցի իր էջ:
Իրաքի դատարանը Իրաքյան Քրդստանի փոխնախագահ Քոսրաթ Ռասուլի ձերբակալման կալանագիր է տվել:
Կրեմլը չի զբաղվում Քսենյա Սոբչակի նախընտրական արշավի նախապատրաստմամբ, որն ավելի վաղ հայտարարել է 2018 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Զաշտովտը չի բացառում, որ Հայաստանը նախադեպային երկիր դառնա: «Լեհաստանի ԱԳ նախարարը կշոշափի վերջնական տրամադրությունները Երևանում, կամփոփի ՀՀ-ԵՄ բանակցային այս ողջ ուղին՝ ճանապարհ հարթելով ստորագրության համար: Եթե Հայաստանում դեռ կասկածներ կան, նա կփորձի հասկանալ իրավիճակը»:
Եվրոպական պետությունները չեն պաշտպանի Կատալոնիայի անկախությունը:
Թուրքիան կարող է մոտ ժամանակներս փակել Իրաքյան Քրդստանի հետ սահմանը:
Իրանը, չնայած ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից գործադրվող ճնշմանը, կարագացնի բալիստիկ հրթիռների մշակման ծրագրի զարգացումը:
ՀԱՄԱՍ շարժման մասնակցությամբ պաղեստինյան կառավարությունը պետք է միանշանակ հայտարարի Իսրայելի ճանաչման եւ բռնությունից հրաժարվելու մասին:
100 տարեկան հասակում մահացել Է ֆրանսիական կինոյի աստղ Դանիել Դարիյոն: Այդ մասին հայտնել է France Presse գործակալությունը:
Ավստրալիայի խորհրդարանում պատգամավոր Դեյվիդ Ֆինին խոսել է ղարաբաղյան հակամարտության մասին:
Իսպանիայի Նախարարների խորհուրդը հոկտեմբերի 21-ին նիստ կանցկացնի երկրի Սահմանադրության 155-րդ հոդվածի կիրառման համար, ինչը Կատալոնիայի իշխանություններին կզրկի լիազորություններից:
Այս նույն ոգով Հարյուրամյա տարելիցին և դրանից հետո մի շարք երկրներ, այդ թվում՝ Ավստրիայի, Բելիգայի, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Չեխիայի խորհրդարանները, բանաձևեր ընդունեցին՝ համալրելով այն երկրների շարքը, որոնք Եվրոպայում և ողջ աշխարհում ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Այս ջանքերը մեծ կարևորություն ունեն ոչ միայն ոգեկոչման առումով, այլև էական ներդրում են միջազգային կանխարգելման ջանքերում:
Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնն սպառնացել է տարածաշրջանի խորհրդարանում քվեարկություն անցկացնել անկախության հռչակման հարցի շուրջ, եթե Իսպանիայի կառավարությունը չհամաձայնի երկխոսություն սկսել:
Նոր Զելանդիայի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ 37-ամյա Ջասինդա Արդեռնը հոկտեմբերի 19-ին դարձել է երկրի նոր վարչապետը:
ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարի պաշտոնակատար Էլեյն Դյուքը գտնում է, որ ահաբեկչական խմբավորումները ահաբեկչական խոշոր գործողություններ են նախապատրաստում:
Հոկտեմբերի 19-ին առավոտյան Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Հազրո, Քուլփ, Սիլվան և Լիջե շրջանների 16 գյուղերում հայտարարվել է պարետային ժամ:
Բարսելոնայում շուրջ 200 հազար մարդ է մասնակցել բողոքի ակցիային այն բանից հետո, երբ կալանքի տակ վերցվեցին Կատալոնիայի անկախության շարժման ակտիվիստներ Ժորդի Սանչեսին եւ Ժորդի Կույշարտին:
Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարար, հասարակական գործիչ Օսման Քավալան: Օսման Քավալան, ով հայտնի է նաև հայ-թուրքական մերձեցման նախաձեռնություններում իր ակտիվ մասնակցությամբ, հանդիսանում է «Anadolu Kültür» և «İletişim Yayınları» թուրքական կազմակերպությանների նախագահը:
Աֆղանստանում առնվազն 40 զինվորական է զոհվել ռազմակայանի մոտ երկու ավտոմեքենաների պայթեցման հետեւանքով:
Փենյանն «աներեւակայելի» հարվածով է սպառնացել Վաշինգտոնին «ամենաչսպասված» պահին:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անհանգստություն է հայտնել Քիրկուկ քաղաքի շրջանում ստեղծված իրադրության կապակցությամբ, որտեղ սրվել են հակասությունները Բաղդադի կենտրոնական կառավարության եւ Քրդական ինքնավար շրջանի իշխանությունների միջեւ:
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունները կդառնան հանրակցության 28 երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարների հերթական երկօրյա հանդիպման գլխավոր թեման, որը հոկտեմբերի 19-ին բացվում է Բրյուսելում:
«1992թ. սկսված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացն այլևս տեղին չի թվում, քանի որ թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Ֆրանսիան հակված են համարելու, որ այդ ձևաչափը չի աշխատում, երբ փորձում է կանխել բախումները, ինչպես, օրինակ, 2016թ. ապրիլի 2-5-ը տեղի ունեցած պատերազմի ժամանակ»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստան-ԵՄ ընդլայնված եւ համապարփակ գործընկերության» համաձայնագրի շրջանակներում տարվող բանակցություններում սկսել են արծարծել այն հարցը, թե ով է ստանձնելու համաձայնագրով նախատեսված պարտավորությունների գործադրումը հայկական կողմից:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը «Ժողովուրդ» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկա վիճակին՝ նշելով. «Ես անձամբ կարծում եմ, որ կարգավորման գլխավոր հարցը հանդիսանում է կոնֆլիկտի կողմերի կողմից հարցի ուժային լուծման ցանկացած փորձի մերժումը: Պետք է կողմերն իրենց վրա պարտավորություն վերցնեն հարցը քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծելու»:
«Եթե Ադրբեջանն իսկապես շահագրգռված է Ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության թուլացմամբ և գիտակցում է, որ դա լավ բանի չի բերի, դա, իհարկե, շատ լավ ազդանշան է: Ամբողջ հարցն այն է, թե կարելի՞ է արդյոք վստահել Ադրբեջանի այդ հավաստիացմանը, կամ որքանո՞վ են հաստատուն նման տրամադրությունները Ադրբեջանում, որովհետև հենց Ադրբեջանն է մշտապես դիմել ռազմական ուժի կիրառմանը և փորձել փոխել ստատուս- քվոն շփման գծում ռազմական ճանապարհով: