«Դիալոգ» կազմակերպության հրավերով հոկտեմբերի 22-24-ը Հայաստան կայցելի ՌԴ Դաշնության Խորհրդի ﬕջազգային գործերի կոﬕտեի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր, հայագետ Ռաֆաիլ Զինուրովը։
Իսպանիայի իշխանությունները մտադիր չեն ձերբակալել Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնին։
Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում 737 ընտրատեղամասերի 100% քվեաթերթերի մշակուﬕց հետո պարզ է դարձել, որ քաղաքապետ է ընտրվել նախկին ֆուտբոլիստ, «Վրացական երազանք»-ի թեկնածու Կախա Քալաձեն. Նա հավաքել է ձայների 51,06%-ը կամ ավելի քան 203 հազար մարդ։
Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում հոկտեմբերի 19-ին, ժամը 21.00-ի սահմաններում, 42 և 43 տարեկան երկու հայ տղամարդ կրակել են չգործող «Սառցե պալատ» սրճարանի տարածքում հավաքված երիտասարդների ուղղությամբ, ինչի հետևանքով երկու երիտասարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել:
Իտալիայի երկու հյուսիսային մարզերում՝ Լոմբարդիայում և Վենետոյում սկսվել է ինքնավարության ստանալու հարցով հանրաքվեի քվեարկությունը։
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ 2017 թվականի նոյեմբերի 5-ին հանրապետության 69 համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարﬕնների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվելու կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ կատարելու համար դիմուﬓեր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել ﬕնչև ս.թ հոկտեմբերի 21-ը:
Ղրղզստանցի Նուռլան Ալիշերովը նոր ելույթներ է ունեցել: Sputnik-ի տեսանյութում ներկայացված է, թե ռեկորդակիրը ինչպես է ցուցադրել իր ընդունակությունները։
Ժնեւի MB&F M.A.D.Gallery պատկերասրահում ցուցադրել են Nebula Hive («Միգամածության փեթակ») ջահը, որն ստեղծվել է նկարիչ Այվան Բլեքի կողմից:
Ջրում հայտնվել է մի փիղ, որը գետում անցկացրել է գրեթե մեկ օր՝ հնարավորություն չունենալով ինքնուրույն ափ դուրս գալ:
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն Ամերիկայի պատմության ազգային թանգարանին է փոխանցել զգեստը, որով նա հուլիսի 20-ին պարել է ամուսնու`Դոնալդ Թրամփի հետ, վերջինիս երդմնակալության կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր երեկոյի ընթացքում:
«Բացի Վրաստանից, Հայաստանը մեկ այլ տարածաշրջանային վստահելի գործընկեր ևս ունի՝ ի դեմս Իրանի, սա ևս այլընտրանք է Հայաստանի համար, հայ-ռուսական հարաբերությունների բնույթը ևս դրական է»:
ԻՊ-ի մայրաքաղաք Ռաքքայի ազատագրման հանգամանքները որոշակի առումներով լույս են սփռում տարածաշրջանային ռազմաքաղաքական իրադարձությունների վրա:
«ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար Իրակլի Մենագարիշվիլին` անդրադառնալով ՀՀ-ԵՄ ընդլայնված և համապարփակ համագործակցության համաձայնագրի ստորագրմանը և փաստաթղթի բովանդակությանը:
Աշխարհի ամենախոշոր կրուիզային ընկերություններից «Royal Caribbean International»-ը հայտարարել է, որ թուրքական ուղղությունները հանել է իր երթուղիներից՝ այդ երկրում տիրող անկայուն քաղաքական դրության պատճառով։
«Իրավիճակը Սիրիայում վերջին 2 տարիներին զգալիորեն բարելավվել է, երբ 2015թ. ՌԴ-ն այնտեղ սկսեց հակաահաբեկչական գործողություններ։ Սիրիայում լայնամասշտաբ պատերազմն աստիճանաբար կմարի, բայց չենք կարող բացառել ահաբեկչական-դիվերսիոն հարձակումների ալիքը»:
Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը հայտարարել է, որ Իրանի հետ միջուկային համաձայնագրին այլընտրանք չկա և անհնար է այն վերանայել:
Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը երկրի գլխավոր դատախազության դեմ հայց է ներկայացրել Սաբաիլի շրջանի դատարան:
Իսպանիայի նախարարների խորհուրդն արտահերթ նիստում կհստակեցնի կատալոնական ճգնաժամը կարգավորելու գործողությունները:
Ռուսաստանում ադրբեջանցին Բաշկիրիայի երկու քաղաքացիների հետ միասին մեղադրվում է մեկ այլ ադրբեջանցու սպանության մեջ:
Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրության կենտրոնի գիտական աշխատող Անդրեյ Արեշևից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է լինում, որ ԵՏՄ անդամ երկրները զենք են վաճառում նույն միության անդամ Հայաստանի հակառակորդ Ադրբեջանին։
Մյունխենում դանակով հարձակում գործած և հինգ մարդու վիրավորած տղամարդը ձերբակալվել է:
Իսպանիայի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքը հարձակման է ենթարկվել Anonymus խմբի հաքերների կողմից. կայքի աշխատանքը կաթվածահար է եղել:
Ախալցիխեի շրջանի Նաոխրեբո գյուղի 26-րդ ընտրատեղամասում առճակատում է տեղի ունեցել «Վրացական երազանք»-ի և «Եվրոպական Վրաստան»-ի ներկայացուցիչների միջև: «Եվրոպական Վրաստան»-ի անդամ Մեդիկո Գոգոլաձեն հայտարարել է, թե հանձնաժողովի ղեկավարը «Վրացական երազանք»-ի անդամ է, պահանջել է լքել ընտրատեղամասը:
«Խնդիրը նրա մեջ է և բազմիցս ասել ենք, որ հանձինս Ադրբեջանի՝ ունենք ահաբեկչական պետություն, որը շարունակում է իր քաղաքականությունը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը՝ խոսելով օրերս սահմանին ունեցած զոհի մասին:
«ՀՀ-ն համարվում է ԵՏՄ անդամ, և միաժամանակ՝ նոյեմբերի 24-ին նախատեսվում է ստորագրել ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը։ Ինչպես գիտենք՝ 2013թ. այդ հարցը սուր էր դրված, հիշում ենք, որ այդ ժամանակ ԵՄ-ի հետ պայմանագիր պետք է ստորագրվեր, բայց սեպտեմբերին Հայաստանը միացավ ԵՏՄ-ին, ինչը բազում քննադատությունների առիթ տվեց։ Բայց փաստերը ցույց են տալիս, որ տնտեսական առումով վիճելի հարցերը հիմնականում լուծվել են»:
Իսրայելը հարված է հասցրել Կունեյտրա նահանգում գտնվող Սիրիայի բանակի օբյեկտներից մեկի ուղղությամբ:
ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում չգործող սրճարանի տարածքում հոկտեմբերի 19-ի երեկոյան երկու տղամարդ անսպասելի կրակ են բացել երեք երիտասարդների ուղղությամբ:
Քենիայի կենտրոնական գոտում թռիչքից քիչ անց ուղղաթիռը վայր է ընկել Նակուրու լիճը:
Մյունխենի պատմական կենտրոնից ոչ հեռու անհայտ անձը դանակով վիրավորել է մի քանի մարդու:
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հայտնվել են Բաքվի փողոցներում շրջող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի լուսանկարներ, որի հետնամասում ամրացված է Հայաստանի դրոշով խորհրդանշան: