Բաժիններ՝

Իրանը կարագացնի բալիստիկ հրթիռների մշակումը

Իրանը, չնայած ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից գործադրվող ճնշմանը, կարագացնի բալիստիկ հրթիռների մշակման ծրագրի զարգացումը: Այդ մասին, ինչպես հայտնել Է Tasnim գործակալությունը, ասված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ)՝ հոկտեմբերի 19-ին տարածված հայտարարության մեջ։

«Իրանը կընդլայնի բալիստիկ հրթիռների մշակման ծրագիրը եւ կշարունակի արագացնել դրա տեմպերը ի պատասխան ԻՀՊԿ-ի նկատմամբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի թշնամական մոտեցման»,-նշվում է հայտարարության մեջ: Ավելի վաղ Միացյալ Նահանգները ԻՀՊԿ-ն ընդգրկել են «ահաբեկչությանն աջակցող» կազմակերպությունների ցուցակում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031