Կիեւը չի ուկրաինացնելու հունգարական դպրոցները: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի կրթության նախարար Լիլյա Գրինեւիչը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մտադիր է իր պաշտոնում մնալ այնքան ժամանակ, քանի դեռ նրան չեն խնդրել պաշտոնաթող լինել:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հոկտեմբերի 19-ի երեկոյան բանաձեւ է ընդունել մոտավորապես 4 տրլն դոլարի չափով 2018 ֆինանսական տարվա համերկրային բյուջեի մասին:
«Ռոսնեֆտ»-ը եւ Իրաքյան Քրդստանի կառավարությունը հայտարարել են Քրդական ինքնավար տարածաշրջանում նավթամուղի շահագործման ենթակառուցվածքային նախագծի համատեղ իրագործումն սկսելու մասին:
Եվրամիությունում թվային տնտեսության զարգացումը եւ դրա առավելությունների օգտագործումը կպահանջի թվային տեխնոլոգիաների անցման հետ կապված խնդիրների հավաքական լուծում եւ կարգավորման համակարգերի վերանայում:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով հոկտեմբերի 24-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Թուրքիայի Նեվշեհիր նահանգի ոստիկանության թմրանյութերի դեմ պայքարի վարչության կողմից ձերբակալվել են թմրանյութերի վաճառքով զբաղվելու մեջ կասկածվող 2 անձինք, որոնցից մեկը Հայաստանի քաղաքացի է: Ըստ թուրքական «Միլլիյեթ» թերթի՝ բերման ենթարվածները Թուրքիայի քաղաքացի Ջեմիլ Շ.-ն և ՀՀ քաղաքացի Ա. Գասպարյանն են:
Եվրամիության երկրները, որոնց գագաթնաժողովն ընթանում է Բրյուսելում, ընդհանուր առմամբ համաձայնել է դադարեցնել մինչեւ 2020 թվականը Թուրքիային 4,45 մլրդ եվրոյի հատկացումը, որը նախատեսված էր եվրոպական երկրների միավորմանը նրա անդամակցությանն աջակցելու համար:
Վաշինգտոնին հարկավոր է պատրաստ լինել այն բանին, որ Հյուսիսային Կորեան շուտով կարող է հրթիռային հարված հասցնել ԱՄՆ-ի տարածքին:
Մառնեուլիի շրջանի Կղիզիլաջլո գյուղում զինված հարձակում է տեղի ունեցել իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախընտրական շտաբի վրա: Վիրավորվել է սակրեբուլոյի մեծամասնական թեկնածուն, գործող պատգամավորն ու նրա բարեկամը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 15-ին լրացավ Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի 70-ամյակը: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Կիմ Բալայանի տեղի ամենահավանական հավակնորդը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն է»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Չի բացառվում, որ 2018-ին Ջերմուկում արտահերթ ընտրություններ տեղի ունենան: Վերջին ընտրությունները 20 մլն․ դոլարի ներդրում «սպասող» Ջերմուկում եղել են անցած հոկտեմբերին, երբ համայնքը նաեւ խոշորացվեց»:
Թե իշխանության կուլիսներում և թե մամուլում լուրեր են շրջանառվում, որ Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը ի վերջո համաձայնության են եկել, թե ով է զբաղեցնելու ՀՀ վարչապետի պաշտոնը 2018 թվականից հետո:
Չինաստանի Հուբեյի նահանգում փակել են «Սա Աֆրիկան է» ցուցահանդեսը, որտեղ սեւամորթների լուսանկարները համեմատել են կապիկների պատկերների հետ: Այդ մասին հայտնել է RT-ն:
Նախկին պարուհին բարձրակրունկով մարաթոնը հաղթահարել է 7 ժամ 28 րոպեում եւ հայտնվել Գիննեսի ռեկորդների գրքում:
«Մինսկի խումբն այլևս չի պահպանում, զսպում կամ կառավարում ինչ-որ բան: Այդ կոլեկտիվը նույնիսկ չարձագանքեց ապրիլյան պատերազմի արդյունքներին, թեև պարտավոր էր դա անել: Ղարաբաղում պատերազմը զսպում է միայն երկու գործոն»:
«Մեզ մոտ աﬔն ինչ հնարավոր է»:
Ռուսաստանը պատրաստ է վերադառնալ Ուկրաինայի հետ կառուցողական երկխոսության, Ռուսաստանին սահմաններին պետք չեն հակամարտություններ:
«Ես հավատում եմ, որ այն, ինչը հնարավոր է եղել երկրագնդի ցանկացած տեղում, հնարավոր է Հարավային Կովկասում ևս»,- ասում է Ֆրանսիայի պաշտպանության նախարարի խորհրդական, Եվրոպայի հեռանկարների և անվտանգության ինստիտուտի նախագահ Էմմանուել Դյուպուին:
Կան բոլոր հիմքերը կարծելու, որ Սիրիայում ահաբեկիչները մոտ ժամանակներս կպարտվեն: Ինչպես փոխանցում է «Ռիա նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիﬕր Պուտինը: «Կան բոլոր հիմքերը կարծելու, ես այսպես կասեմ, զգուշորեն, որ այնտեղ ահաբեկիչներին ﬔնք մոտ ժամանակներս կոչնչացնենք վերջնականապես»,- ասել է Պուտինը՝ «Վալդայ» ﬕջազգային քննարկուﬓերի ակումբի պլենար նիստի ընթացքում:
Արցախի Հանրապետության ժողովուրդը իր անկախությունը հռչակել է՝ հաշվի առնելով միջազգային նորմերը և Խորհրդային Միության՝ այդ ժամանակ գործող Սահմանադրությունը:
Հայաստանը պատրաստ է ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկությունները, իսկ Ադրբեջանը՝ ոչ:
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմը խախտելով՝ Ադրբեջանը ցույց է տալիս, որ պատրաստ չէ հակամարտության խաղաղ կարգավորման կառուցողական բանակցությունների:
ՌԴ Ուլյանովի մարզում ձերբակալել են կնոջ, ով ներկայացել է որպես Հայաստանի դեսպանատան աշխատակցուհի և ցանկացողներին առաջարկել ռուսական անձնագրեր։
Շարմազանովը մանրամասներ է հայտնում ՀՀԿ ԳՄ նիստից:
«Մեր հասարակությունը տղաներին ավելի շատ է սիրում» ահա այսպես է վերնագրված՝ «Financial Times» ամսագրի հոդվածը, որը պատմում է Հայաստանում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հսկայական ծավալի մասին:
Խոշորագույն ինտերնետ-ընկերությունների, այդ թվում՝ Google-ի, Microsoft-ի, Facebook-ի եւ Twitter-ի ներկայացուցիչներն այս շաբաթ G7-ի երկրների ներքին գործերի նախարարների հետ քննարկելու են Ցանցում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի միջոցառումները, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Եվրամիությունը հանձնառու է այն պայմանավորվածությունների կատարմանը, որոնք ձեռք են բերվել իրանական միջուկային ծրագրի շուրջ:
Իրանի առաջին փոխնախագահ Էսհաք Ջահանգիրին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ Անկարայում անցկացված համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է, որ Թուրքիան և Իրանը քայլեր են ձեռնարկում երկկողմ առևտուրը ազգային արժույթներով իրականացնելու ուղղությամբ:
Հոկտեմբերի 16-ին Մալթայում սպանվեց 53-ամյա լրագրող Դափնա Կարուանա Գալացիան: Այս լուրն առ այսօր չի իջնում լրատվամիջոցների առաջին էջերից: Պատճառը հավանաբար այն է, որ Դափնան Եվրամիության տարածքում սպանված առաջին լրագրողն է: