
ԵՄ-ի գագաթնաժողովը կքննարկի Brexit-ը, ԿԺԴՀ-ի շուրջ իրադրությունը և իրանական միջուկային գործարքը

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունները կդառնան հանրակցության 28 երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարների հերթական երկօրյա հանդիպման գլխավոր թեման, որը հոկտեմբերի 19-ին բացվում է Բրյուսելում:
Բացի այդ, եվրոպական պետությունների ղեկավարները մտադիր են քննարկել ԿԺԴՀ-ի հրթիռային փորձարկումների շուրջ ստեղծված իրադրությունը եւ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի իրագործումը, ինչպես նաեւ Թուրքիայի հետ հանրակցության հարաբերությունները: Գագաթնաժողովի օրակարգում են նաեւ Եվրոպայում շարունակվող միգրացիոն ճգնաժամը եւ Եվրամիության անվտանգության ու պաշտպանության քաղաքականությունը:
Ինչպես սպասվում է, քննարկվելիք թեմաներից մեկն էլ կլինի Կատալոնիայի իրադրությունը, որը ԵՄ-ի ղեկավարները կարծարծեն փակ դռների հետեւում, քանի որ այն ներառված չԷ գագաթնաժողովի օրակարգում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: