Բաժիններ՝

Իրաքի դատարանը Քրդստանի փոխնախագահի ձերբակալման որոշում է կայացրել

Իրաքի դատարանը Իրաքյան Քրդստանի փոխնախագահ Քոսրաթ Ռասուլի ձերբակալման կալանագիր է տվել: Այդ մասին հայտնել է «Ռուդաու» քրդական հեռուստաալիքը:

Նշվել է, որ դատարանի այս կարգադրության պատճառը դարձել է քուրդ փոխնախագահի հայտարարությունն այս մասին, որ Քիրկուկ մտած իրաքցի զինվորականները «զավթիչներ» են: Ընդ որում Ռասուլին կարող է քրեական պատասխանատվություն սպառնալ յոթ տարվա ազատազրկման տեսքով՝ ատելություն բորբոքելու համար:

Անցած շաբաթ Ռասուլը հրաման էր տվել քրդական աշխարհազորի՝ «փեշմերգայի» 6 հազար մարտիկների Քիրկուկի շրջան փոխադրելու մասին, ինչպես նաեւ հայտարարել էր, որ Քրդաստանը որեւէ կողմի սպառնալիքներից չի վախենում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031