
37-ամյա Ջասինդա Արդեռնը դարձել է Նոր Զելանդիայի նոր վարչապետը

Նոր Զելանդիայի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ 37-ամյա Ջասինդա Արդեռնը հոկտեմբերի 19-ին դարձել է երկրի նոր վարչապետը: Այդպիսով, նրա կուսակցությունը վերջին ինը տարում ընդդիմության մեջ գտնվելու ընթացքում առաջին անգամ եկել է իշխանության:
Այդ մասին հայտնել էNew Zealand Herald հրատարակությունը: Նոր Զելանդիայում ընտրությունները կայացել են սեպտեմբերի 23-ին: Դրանց արդյունքներով` լեյբորիստները խորհրդարանում ստացել են 46 տեղ, իսկ իշխող Ազգային կուսակցությունը՝ Բիլլ Ինգլիշի գլխավորությամբ՝ 56 տեղ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: