Ով է վարչապետի պաշտոնի ԵՄ «ֆավորիտը». «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստան-ԵՄ ընդլայնված եւ համապարփակ գործընկերության» համաձայնագրի շրջանակներում տարվող բանակցություններում սկսել են արծարծել այն հարցը, թե ով է ստանձնելու համաձայնագրով նախատեսված պարտավորությունների գործադրումը հայկական կողմից:
Եվրամիության պաշտոնյաները պնդում են, որ համաձայնագիրը հնարավոր է դարձել Սերժ Սարգսյանի շնորհիվ, եւ 2018թ․ ապրիլին Հայաստանի վարչապետի անձից է կախված լինելու առհասարակ համաձայնագիրը որքանով հնարավոր կլինի իմպլեմենտացնել:
2018թ․ ապրիլից Հայաստանի վարչապետի պաշտոնը վերստանձնելու գլխավոր հավակնորդ Կարեն Կարապետյանը առհասարակ ստորագրվելիք փաստաթղթի մասին աշխատում է շատ քիչ խոսել: Նա մեկ տարուց ավելի Հայաստանի կառավարության ղեկավարն է, բայց մեկ անգամ չի այցելել Եվրամիության մայրաքաղաք, որպեսզի իր աջակցությունը հայտնի փաստաթղթին եւ աջակցություն ստանա ԵՄ-ից: Փոխարենը եվրոպացի պաշտոնյաներն արձանագրում են, որ Կարեն Կարապետյանը 2011 թվականից Ռուսաստանում զբաղեցրել է բարձր պաշտոն մի ընկերությունում, որը ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կողմից պատժամիջոցների ցուցակում է, եւ որի շատ պաշտոնյաներ եւս չեն կարող այցելել արեւմտյան երկրներ:
Կարեն Կարապետյանը, կարելի է ասել, այս պահին եվրոպացի պաշտոնյաների համար ՀՀ վարչապետի պաշտոնի «ֆավորիտը» չէ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: